Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:
Ուզում եմ հասկացնել ծնողներիս, որ ամեն ինչ գիտեմ ԴՐԱ մասին` առանց նրանց խորհուրդների

Ես ցանկանում եմ հասկացնել ծնողներիս, որ ամեն ինչ գիտեմ դրա մասին, առանց նրանց հիմար խորհուրդների: Հայրս միշտ փորձում է պատմել, թե ինչպես է դա տեղի ունենում առաջին անգամ: Սակայն այդ բոլորը ես գիտեի դեռ տարիներ առաջ, երբ արդեն ընկերուհի ունեի, որի մասին ծնողներս տեղյակ չէին: Ինչպե՞ս ակնարկեմ, որ նման խորհուրդների կարիք չունեմ:

Ինչո՞ւ պարզապես չես ասում. «Հայրի′կ, դա պետք էր անել ավելի վաղ: Հիմա անցնենք այլ խնդիրների»: Կամ` «Հայրի′կ, ինձ դաստիարակելու քո փորձերը շփոթեցնող են»:  Բոլորը վաղ թե ուշ մեծանում են, ինչ-որ կերպ դասավորում են իրենց կյանքն ու անձնական երջանկությունը: Սովորաբար ընդունված չէ քննարկել որոշ անձնական հարցեր, քանի որ ամեն մի զույգ ինքնուրույն է հասկանում, թե ինչն ինչպես է տեղի ունենում, իսկ հարցերի դեպքում փնտրում է խորհուրդներ վստահելի մարդկանցից:

Այնպես որ, ծնողներիդ մտահոգությունն ավելորդ է, այն, ավելի շուտ, կարելի է ընկալել որպես որոշակի անհանգստության դրսևորում:

Եթե ​​ ուզում ես պարզաբանում մտցնել իրավիճակում, պատմիր հայրիկիդ հայտնի հին անեկդոտը:
Հայր. «Տղա′ս, ժամանակն է եկել քեզ հետ խոսելու դրա մասին»:
Որդի. «Դե, իհարկե, հայրի′կ, իսկ ի՞նչ նոր բան կուզես իմանալ»: 🙂

Այլ հարցեր