Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:
Ինձ մոտ առկա է առատ արտադրություն, երբեմն՝ տհաճ հոտով, և ես ինձ շատ անհարմար եմ զգում: Ի՞նչ կարող է դա լինել, և ի՞նչ անել

Ինձ մոտ առկա է առատ արտադրություն, երբեմն՝ տհաճ հոտով, և ես ինձ շատ անհարմար եմ զգում, ստիպված եմ միշտ օգտագործել ամենօրյա տակդիրներ: Միևնույն ժամանակ, իմ դաշտանը անկանոն է, երբեմն չեմ տեսնում ամիսների ընթացքում: Դիմել եմ տարբեր գինեկոլոգների: Մեկն ասաց, որ դա լիովին նորմալ է, քանի որ ես դեռ չեմ ապրում սեռական կյանքով, իսկ մյուսն ասաց, որ դա տրիխոմոնադների պատճառով է եղել: Սակայն արտադրությունից բացի որևէ այլ ախտանշաններ չկան: Ի՞նչ կարող է դա լինել, և ի՞նչ անել:

Հեշտոցային արտադրություններ լինում են բոլոր կանանց մոտ, սակայն դրանց բնույթը, առատությունը և կազմը անհատական են: Արտադրության բնույթի վրա կարող են ազդել բազմաթիվ գործոններ, այդ թվում և սնունդը: Շատ քաղցր, աղ պարունակող, ապխտած և պահածոյացված սննդամթերքի օգտագործումը կարող է հանգեցնել հեշտոցի միկրոֆլորայի (այնտեղ բնակվող ոչ ախտածին մանրէներ) խանգարման: Նորմալ ֆլորայի վերականգնման համար պետք է ուշադրություն դարձնել սննդին:

Անսովոր արտադրության մեկ այլ պատճառ կարող է հանդիսանալ հիգիենայի կանոնների խախտումը: Անհրաժեշտ է լվացվել օրական առնվազն 1 անգամ, ամեն օր փոխել ներքնազգեստը, որը պետք է լինի բամբակյա: Փորձիր օգտագործել այլ ֆիրմայի ամենօրյա տակդիրներ, փոխել օճառը: Արտադրությունները կարող են առաջանալ նաև բաց լողավազանում լողալու պատճառով:

Եթե ​​ արտադրությունները զուգակցվում են քորով և այրոցով, անհրաժեշտ է անմիջապես դիմել բժշկի: Բժշկի պետք է դիմել նաև եթե արտադրությունը դարձել է ավելի առատ, ունի տհաճ հոտ կամ փոխել է գույնը։ Քսուք վերցնելուց և վերջինիս պատասխանը ստանալուց հետո բժիշկը կախտորոշի հիվանդությունը և համապատասխան բուժում կնշանակի:

Ինչ վերաբերում է դաշտանին, ապա անհրաժեշտ է հասկանալ, թե որքան վաղուց է սկսվել այս խնդիրը: Որոշ աղջիկների մոտ դաշտանային ցիկլը կարգավորվում է  1,5-2 տարվա ընթացքում: Եթե ​​անցել է ավելի շատ ժամանակ, ապա դաշտանային ցիկլի  խանգարման դեպքում անհրաժեշտ է դիմել բժշկի: Հետազոտելուց հետո նա խորհուրդ կտա որոշ ժամանակ ընդունել համապատասխան դեղահաբեր դաշտանային ցիկլի կարգավորման նպատակով:

Այլ հարցեր