Ինչպե՞ս ստանալ աջակցություն զուգընկերոջից
Վերջերս մեզ մի շատ հետաքրքիր հարց տրվեց: Կարծում ենք, որ պատասխանը բազմաթիվ մարդկանց համար օգտակար կլինի: «Ինչպե՞ս ստանալ աջակցություն զուգընկերոջից»:
Ահա, թե ինչ խորհուրդ է տալիս հոգեբանը.
«Փորձիր բացատրել քո զուգընկերոջը, որ ձեր հարաբերությունները շատ կարևոր են քեզ համար, և դու կցանկանայիր զգալ նրա աջակցությունն ու սերը: Նա կկարողանա աջակցություն ցույց տալ այն դեպքում, եթե… (ճշտիր, թե ինչպիսի աջակցություն ես ուզում ստանալ):
Քեզ կարող են օգնել հետևյալ ձևակերպքւմները.
Երբ դու… (օրինակ՝ ինձ չես աջակցում, անտեսում ես իմ խնդրանքը, ուշադրություն չես դարձնում, չես ուզում գնալ ինչ–որ տեղ, չես ուզում լսել ինձ…), Ես զգում եմ… (օրինակ՝ զայրույթ, հիասթափություն…),ԵՎ ԵՍ ԿՈՒԶԵՆԱՅԻ ՍՏԱՆԱԼ ԿԱՄ ԼՍԵԼ… (օրինակ՝ աջակցություն, գովասանքի խոսքեր, ինչ-որ խորհուրդ …), քանի որ ինձ համար շատ կարևոր են մեր հարաբերությունները, և ես կուզեմ, որ մենք ավելի երջանիկ լինենք:
Ուշադրություն դարձրու այն հանգամանքին, որ այս բանաձևը մեղադրանքներ չի պարունակում և կենտրոնացված է քո զգացմունքների և ցանկությունների վրա:
Այլ հարցեր
Իմ առնանդամի մաշկի տակ հավաքվում է սպիտակ նյութ, երբեմն` տհաճ հոտով, գնդիկների կամ բյուրեղիկների նման: Արդյո՞ք սա վարակ է: Ի՞նչ քսուք պետք է օգտագործելԵս 19 տարեկան եմ, բոյս՝ 149սմ, քաշը՝ 47կգ։ Ի՞նչ անեմ, որ մի քիչ բոյովանամ։ Նեղվում եմ իմ կարճ հասակից, բայց վիրահատություն չեմ ուզումԵս ոչ մի բանի հավես չունեմ։ Դասերս ինձ ձանձրացնում են, կորցրել եմ սովորելու մոտիվացիան։ Ինչպե՞ս դուրս գամ այս իրավիճակից։