Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:
Ինչպե՞ս հասկանալ, որ դու դուր ես գալիս համացանցային ծանոթին:

Համակրանքի նշաններից մեկն այն է, որ քո ծանոթը հետաքրքրվում է քո կյանքով, դրա տարբեր կողմերով և մանրուքներով: Եվ ոչ թե տալիս է ձևական հարցեր,այլ բոլոր մանրամասնությունների մեջ է խորանում: Երբեմն, երբ զգում է, որ օգնություն է հարկավոր (կամ դու օգնություն ես խնդրում),  անկեղծորեն փորձում է օգնել լուծել քո պրոբլեմը:

Բացի այդ (կամ նույնիսկ առաջին հերթին), այդ մարդը միշտ գտնում է ժամանակ քո հետ շփվելու համար: Նույնիսկ եթե նա չափազանց զբաղված է, քո համար միշտ կգտնի գոնե մեկ րոպե, որպեսզի հետաքրքրվի քո գործերով: Նա նաև ներողություն կխնդրի, եթե չունի ժամանակ ավելի երկար շփվելու համար, բայց հենց ունենա ազատ րոպե, քո համար անպայման կլինի հասանելի:

Եվ, իհարկե, համակրանքի առկայության մասին կարելի է գուշակել ձեր շփման վրա ծախսած ժամանակից (օրինակ` ինչքան հաճախ և ինչքան երկար եք շփվում ամեն օր), քո հասցեին ժպիտների կամ հաճոյախոսությունների քանակից, քեզ լսելու նրա ցանկությունից, լավագույն կողմից իրեն ցույց տալու նրա ձգտումից: Այդ ամենը կօգնի հասկանալ, թե արդյոք կա համակրանք:

Այլ հարցեր