Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:
Ի՞նչ է պոլյուցիան` երազախաբությունը

Պատանիներից շատերը ժամանակ առ ժամանակ նկատում են, որ նրանց մոտ գիշերը տեղի է ունեցել ինչ-որ արտադրություն` սերմի արտահոսք, որն կոչվում է սերմնաժայթքում կամ երազախաբություն: Պատճառն այն է, որ անցումային տարիքում սեռական հորմոնների ազդեցության տակ ամորձիներում արտադրվում է ավելի շատ սերմնաբջիջ, և քնի ընթացքում, հաճախ` էրոտիկ բնույթի երազների ժամանակ, սեռական օրգանների վրա ճնշումը մեծանում է, պաշտպանիչ փականի սկզբունքով տեղի է ունենում ինքնաբուխ/հանկարծակի սերմնաժայթքում:

Դեռահասային տարիքում սա նորմալ երևույթ է, սակայն մեծահասակ տղամարդկանց մոտ նույնպես նման երևույթ կարող է տեղի ունենալ: Այս երևույթի առկայությունը նշանակում է, որ ամորձիները սկսել են արտադրել սերմնաբջիջներ, և դու արդեն դառնում ես սեռահասուն տղամարդ, ունես բեղմնավորելու հատկություն և կարող ես հայրանալ:

Այլ հարցեր