Քո ընկերուհին սխալվում է: Ցավոք, բավականին տարածված է այն առասպելը, որ հնարավոր չէ հղիանալ առաջին սեռական հարաբերությունից: Սակայն, աղջիկների մի մասը հղիացել է սեռական կյանքի առաջին 2 ամիսների ընթացքում, իսկ ոմանք` նույնիսկ առաջին սեռական հարաբերությունից:
Անգամ առաջին դաշտանից սկսած` սեռական հարաբերություններ ունենալու պարագայում աղջիկը կարող է հղիանալ: Բայց դա դեռ չի նշանակում, որ աղջիկը լիովին պատրաստ է սեռական կյանքին և երեխայի ծնվելուն: Դեռահասային տարիքում աղջկա օրգանիզմը դեռ աճում է: Հղիությունը և ծննդաբերությունը դեռահասային տարիքում լի է բարդություններով և կարող է վտանգել աղջկա կյանքը: Վաղ չպլանավորված հղիությունից խուսափելու լավագույն և 100%-ով արդյունավետ եղանակը սեռական հարաբերություններից զերծ մնալն է մինչև այն տարիքը, երբ երիտասարդները վստահ կլինեն իրենց զգացմունքների մեջ և կկարողանան իրազեկ և պատասխանատու որոշումներ կայացնել երեխա ունենալու հարցում: Ցանկացած երեխա սիրող ու հոգատար ծնողների կարիք ունի: