Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:
«Դեռահասներին բարյացկամ կլինիկա». ի՞նչ է դա նշանակում

Երիտասարդ աղջիկները և տղաները կարող են ստանալ բժշկական օգնություն և խորհրդատվություն պոլիկլինիկայի տեղամասային կամ ընտանեկան բժիշկի կողմից: Սակայն երբեմն լինում են իրավիճակներ, երբ դեռահասները չեն ցանկանում դիմել սովորական պոլիկլինիկա` վախենալով, որ այդ այցը հայտնի կդառնա հարազատներին կամ ծանոթներին, հատկապես, երբ խոսքը գնում է սեռական հարաբերությունների, սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների, անսպասելի հղիության մասին: Երիտասարդներին օգնելու նպատակով որոշ երկրներում, այդ թվում` Ռուսաստանում, Ուկրաինայում, Մոլդովայում, Բելառուսում և շատ այլ երկրներում ստեղծվել են դեռահասներին բարյացկամ կլինիկաներ, որոնք տրամադրում են անկողմնակալ բժշկասոցիալական և հոգեբանական օգնություն` գաղտնիության և մեկուսի պայմաններում:

Նման կլինիկաներում կարելի է ստանալ մանկաբույժի, դեռահասների բժշկի, մանկաբարձ-գինեկոլոգի, մաշկաբան-վեներոլոգի, ուրոլոգի, ինչպես նաև հոգեբանի խորհրդատվություն: Նրանք կօգնեն քեզ ելք գտնել դժվար իրավիճակից և բարելավել հարաբերությունները ծնողների հետ:

Կլինիկաների ցանկը կարող ես գտնել այստեղ:

Այլ հարցեր