Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Ինչու՞ է ուշանում դաշտանը

Այլ նորություններ

Դիմել վստահելի մեծահասակի
Դժվար իրավիճակում հայտնված դեռահասներին խորհուրդ է տրվում օգնություն խնդրել վստահելի մարդուց, վստահելի մեծահասակից։ Կարևոր է հիշել, որ ոչ բոլոր մեծահասակներն են համարվում վստահելի։ :-( Վստահելի մեծահասակը այն անձն է, ով պատրաստ է օգնելու առանց մեղադրելու, սպառնալու և չի ստիպի այնպիսի գաղտնիք պահել, որը կկաշկանդի կամ կանհանգստացնի։ Իրավիճակից կամ ժամանակահատվածից կախված՝ կարելի է ունենալ տարբեր վստահելի մեծահասակներ՝ ծնող, մեծ քույր-եղբայր, այլ մտերիմ բարեկամ կամ լավ ծանոթ, ուսուցիչ, հոգեբան, բուժաշխատող և այլն։ Եվ այսպես, վստահելի մեծահասակը նա…
Տեղադրված է 12.03.2024 , 17:25…  ավելին →

Մենք հաճախ ենք ստանում հարցեր աղջիկներից, թե ինչու՞ է ուշանում իրենց դաշտանը և արդյոք պե՞տք է անհանգստանալ:

Նախ հիշենք, թե որն է կանոնավոր դաշտանային ցիկլը: Միջինում ցիկլը տևում է 28 օր, սակայն նորմալ է համարվում 21-ից մինչև 40 օրանոց ցիկլը: 🙂 Տարբեր աղջիկների մոտ ցիկլի տևողությունը տարբեր է, և մինչև 7-8 օր խախտումները համարվում են նորմալ: Այսինքն ամենաերկար և ամենակարճ ցիկլերի տարբերությունը չպետք է լինի 7-8 օրից ավել: Որոշ աղջիկների մոտ մի ցիկլը կարող է լինել 24 օր, մյուսը` 36 օր, այդ պարագայում ցիկլը համարվում է անկանոն: Ոչ կանոնավոր է նաև ցիկլը, երբ յուրաքանչյուր ամիս տևողությունը փոխվում է, կամ եթե խիստ տարբերվում է արյունահոսության ինտենսիվությունը:

Եթե աղջիկը նոր է սկսել դաշտան տեսնել, ցիկլերը 1-2 տարվա ընթացքում կարող են լինել անկանոն, և դա լրիվ նորմալ է:   

Դաշտանի ուշացումը կապված է մի շարք պատճառների հետ: Դրանցից են`

  • ուժեղ սթրեսը, որի դեպքում խախտվում է դաշտանը կարգավորող հորմոնների արտազատումը, արդյունքում դաշտանը կարող է ուշանալ կամ նույնիսկ ընդհատվել:
  • Չափազանց ինտենսիվ ֆիզիկական ակտիվություն. պրոֆեսիոնալ կին-մարզիկների մոտ կարող է ընդհատվել դաշտանը, հատկապես եթե սահմանափակվում է իրենց սննդակարգի կալորիականությունը:
  • Քաշի կորուստ կամ խիստ ավելացում կարճ ժամանակահատվածում:
  • Շատ ցածր կալորիականություն ունեցող կամ խիստ սահմանափակող սննդակարգ:
  • Որոշ դեղորայքի օգտագործում, օրինակ` հորմոնալ:
  • Հղիություն. եթե աղջիկը ունեցել է սեռական հարաբերություն, առաջին հերթին պետք է մտածել հղիության մասին և կատարել համապատասխան թեստ:

 

 

Եթե աղջկա մոտ առկա են վերը նշված գործոնները, ճիշտ կլինի դիմել բժշկի և համոզվել, որ ամեն ինչ կարգին է: Դաշտանի ընդհատումը կարող է լինել նյարդային  անորեքսիայի արտահայտություն: Սա նշան է այն մասին, որ մարմինը չունի բավարար ռեսուրսներ հնարավոր հղիությունը պահպանելու համար: 🙁

Անհրաժեշտ է դիմել գինեկոլոգի, եթե դաշտանը բացակայում է մի քանի ամսվա ընթացքում, առկա է մազերի աճ դեմքին, կրծքին կամ որովայնին, դաշտանը ուղեկցվում է խիստ ցավերով և այլ առողջական գանգատների դեպքում:

 

Ի դեպ, Journal of Women’s Health ամսագրում հրապարակված հետազոտության արդյունքներով պարզվեց, որ COVID-19 համավարակի ընթացքում հետազոտված կանանց կեսից ավելին (54%) ունեցել են դաշտանային ցիկլի որոշակի խախտումներ` ցիկլի տևողության, դաշտանի բնույթի և նախադաշտանային ախտանշանների հետ կապված:

Սա ևս մեկ ապացույց է, որ սթրեսի դերը շատ մեծ է: