Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Կրկին առողջ ապրելակերպի մասին…

Այլ նորություններ

Համացանցի միջազգային օր
Ապրիլի 4-ին նշվում է Համացանցի միջազգային օրը (International Internet Day): Այս ամսաթիվը պատահական ընտրված չէ, քանի որ 4․04 նման է 404 «Not Found» բրաուզերի սխալին: Այդ օրը նշվում է Սուրբ Իզիդորա Սևիսկովի մահվան օրը, մի անձնավորության, ում համարել են  աշակերտների և ուսանողների հովանավոր, ով ստեղծել է պատմության մեջ առաջին հանրագիտարանը «Etymologiae», 20 հատորով։ 1998 թվականին կաթոլիկ եկեղեցին համաշխարհային ցանցը ճանաչեց որպես մարդկային գիտելիքի գանձարան։ Սուրբ Իզիդորա Սևիսկովիին՝ համացանցի սուրբ հովանավոր նշանակելու մասին իր որոշումը հիմնավորելով,…
Տեղադրված է 04.04.2025 , 12:03…  ավելին →

Այսօր շատերը խոսում են առողջ ապրելակերպի մասին, բայց այդ թեմայի շուրջ կան շատ տարբեր, երբեմն իրարամերժ մոտեցումներ:

Ամերիկացի սննդաբաններ Դևիդ Կացը և Մարկ Բիթմանը վերջրես անդրադարձել են ամենատարածված առասպելներին:

Ներկայացված 5 ամենատարածված և մասնագետների կողմից «հիմար» կոչված առասպելների ցանկից նշվում է, օրինակ` սննդակարգում ածխաջրերի, մասնավորապես հացի սահմանափակման մասին: Հայտնի է, որ նիհարել ցանկացող մարդիկ հրաժարվում են ածխաջրերից` մտածելով, որ դրանք նպաստում են գիրանալուն։ Սակայն ածխաջրեր պարունակվում են գրեթե բոլոր մթերքներում, և դրանցից հրաժարվել անհնար է և ոչ նպատակահարմար, քանի որ դրանք էներգիայի հիմնական աղբյուր են։

Հաջորդ առասպելը վերաբերում է քաղցածությանը, որն իբր օգտակար է առողջության համար: Սակայն չկան լուրջ գիտական հետազոտություններ, որոնք ապացուցել են քաղցած մնալու օգուտը առողջության համար:

Մյուս առասպելը մարզվելու անհրաժեշտության մասին է` նիհարել ցանկացողների համար:

Եվ վերջապես հինգերորդ առասպելը օրգանիզմը տոքսիններից մաքրելու, այսպես կոչված «դետոքսների» մասին է:

 

Մանրամասների համար կարդացեք այս հոդվածը:

 

Աղբյուր` https://med.news.am