Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Ինչ անել արձակուրդներին

Այլ նորություններ

Եղի՛ր իրազեկված․ տեսանյութեր դեռահասների համար
Սիրելի՛ դեռահաս, Ուրախ ենք ներկայացնել երկու նոր տեսանյութ` կիբերբուլինգի և սեռավարակների մասին, քեզ արդեն ծանոթ հերոսների մասնակցությամբ։ Ինչպես և շատերի կողմից սիրված տեսահոլովակները էլ․ սիգարետների, մարմնի ընկալման, մարմնի սահմանների և էներգետիկների մասին (հասանելի են Օգտակար ռեսուրսներ բաժնում), այս տեսանյութերը ստեղծվել են Թինսլայվ փորձագետների («Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ) և Ջինիշյան հիշատակի հիմնադրամի համագործակցության արդյունքում։ Համոզված ենք՝ մանրամասն ուսումասիրելուց հետո կուղարկես տեսանյութերի հղումները նաև ընկերներիդ։ Եղե՛ք իրազեկված և պաշտպանված։ Կիբերբուլինգ Սեռավարակներ
Տեղադրված է 17.04.2026 , 10:19…  ավելին →

Ահա և եկավ երկար սպասված ամառը: Շատերի մոտ հարց է առաջանում՝ ինչո՞վ զբաղվել։ Չէ՞ որ ամառվա ամիսներին ճիշտ զբաղվածությունը նպաստում է ոչ միայն ուժերի վերակագնմանը և վերալիցքավորմանը, այլ նաև անձի զարգացմանը, նոր հետաքրքրությունների բացահայտմանը։

Ամբողջ օրը վիրտուալ տիրույթում անցկացնելն այդքան էլ նպատակահարմար չէ, քանի որ իրական աշխարհում բազմաթիվ հետաքրքիր զբաղմունքներ կան։ 😊

Առաջարկում ենք մի քանի հետաքրքրական գաղափար․

1․ Սպորտ, լող, պար․ ամառվա արձակուրդներին չարժե հրաժարվել սպորտային պարապմունքներից, հակառակը՝ կարող եք ավելի շատ ժամանակ տրամադրել ֆիզիկական վարժանքներին՝ համատեղելով հաճելին և օգտակարը։

2․ Արշավներ․ օգտվեք հնարավորությունից և բացահայտեք մեր երկրի չնաշխարհիկ բնությունը, մշակույթային և պատմական հրաշքները։ Մի՛ մոռացեք անվտանգության կանոնների մասին՝ ցերեկվա ժամերին չգտնվել արևի ուղիղ ճառագայթների տակ, խմել շատ ջուր, կրել թեթև ազատ հագուստ, գլխարկ և արևային ակնոց։

3․ Գրքեր․ գիրք կարդալը թե՛ օգտակար է և թե՛ հետաքրքիր։ Կարդալով մենք զարգացնում ենք մեր մտահորիզոնը, ճանաչում նոր երևույթներ և աշխարհին այլ աչքով նայում։ Առաջարկում ենք մի քանի հարթակ, որտեղ դեռահասները կարող են գիրք ընթերցել՝  Dasaran կրթական ծրագիր,  «Գրքամոլ» կայք,  Գրքասեր-օնլայն գրադարան, և այլն։

4․ Օտար լեզու սովորել․ հայտնի ասացվածքն ասում է. «Որքան լեզու գիտես, այնքան մարդ ես»։ Այսօր կան տարբեր առցանց հարթակներ, որոնք տալիս են այդ հնարավորությունը՝ Duolingo, «Քան» ակադեմիա, Quizlet, Memrise, learnenglishkids.britishcouncil.org/, www.bbc.co.uk/learningenglish և այլն։

5․ Արվեստներ, ռոբոտաշինություն, խոհարարություն և այլն․ ինչո՞ւ չիմանալ ավելին երաժշտության, նկարչության, ճարտարապետության և արվեստի մյուս ճյուղերի մասին։ Կամ սովորել ռոբատաշինություն։ Քեզ ձգում են խոհարարության հեռուստահաղորդումները, մասնակցի՛ր պրոֆեսիոնալ խոհարարների վարպետության դասերի։ Միգուցե հենց այդ ընթացքում բացահայտվի քո տաղանդը։ 🙂

6․ Շախմատ և կրթական խաղեր․ ուսուցողական խաղերը և՛ հետաքրքիր են, և՛ օգտակար։ Իսկ շախմատը ոչ միայն զարգացնում է տրամաբանությունը, այլև օգնում կենտրոնանալու և մի շարք այլ հմտություններ զարգացնելու։

Եթե ունես այլ հետաքրքիր գաղափարներ, կիսվի՛ր դրանցով մեր սոց․ խմբերում։ 🙂 Ի դեպ, մեր նոր սերնդի կամավորները կիսվում են իրենց հետաքրքիր գաղափարներով Թինսլայվի սոց․հարթակներում։ Հետևի՛ր և վայելի՛ր ամառային հանգիստը։

 

Հոդվածում օգտագործվել է https://news.am/arm/news/529251.html նյութը։