Հարաբերություններ համացանցում. «կո՞ղմ», թե՞ «դեմ»
Համացանցում շփումը այսօր նույնքան տարածված է (եթե ոչ ավելի շատ) և հայտնի, ինչքան որ մարդկանց միջև առերես հաղորդակցումը: Համացանցում մարդիկ արդեն վաղուց ծանոթանում են, սիրահարվում և սկսում ժամադրվել, հետո բաժանվում են` առանց իրական կյանքում իրենց ծանոթին հանդիպելու: Եվ այսպես, սկսել և հարաբերություններ կառուցել համացանցում. դա լա՞վ է, թե՞ վատ: Մենք չէ, որ պետք է դատենք: Բայց առցանց հարաբերությունների որոշ վտանգների մասին պետք է խոսենք:
Ինչի՞ց պետք է զգուշանալ
Քո զրուցակիցը հեշտությամբ կարող է ձևանալ այլ մարդ: Սկսած ուրիշների նկարներն օգտագործելուց, մինչև հորինած կյանքի պատմությունները և կեղծ հույզերը: Ինչպե՞ս դա կարելի է պարզել համացանցում:
- Եթե կասկածներ ունես նկարների վերաբերյալ, կարող ես իրականացնել Գուգլ-որոնում նկարներով: Շատ հավանական է, որ մարդու ավատարի ֆոտոն վերցված է ուրիշի անձնական էջից: Իսկ եթե դու հանդիսանում ես սոցիալական ցանցերի ակտիվ օգտատեր, չի խանգարի հաճախ ստուգել, արդյո՞ք քո անձնական նկարները ուրիշների կողմից չեն օգտագործվում խաբեության և խարդախության նկատակով:
- Պարտադիր գնահատիր նրա ակկաունտը: Արդյո՞ք համապաստխանում են լայքերի և հետևորդների թիվը, արդյո՞ք ճշգրիտ և լիարժեք է ներկայացված ինֆորմացիան: Ինչքա՞ն հաճախ է նա տեղադրում նկարներ նույն տեղակայումից: Համաձայնվիր, որ եթե պրոֆիլում կանոնավոր հայտնվում է շատ տարակուսական տեղեկատվություն կամ այն ի սպառ բացակայում է, իսկ մարդը, եթե դատենք նկարներից, հաճախ օգտվում է տելեպորտից տարբեր երկրներ տեղափոխվելու համար, սա կասկածելի է:
- Եղի՛ր ուշադիր ձեր նամակագրության վերաբերյալ: Վերլուծիր, թե ինչքանով են քո զրուցակցի պատասխանները շաբլոնային, արդյո՞ք նա վստահորեն պատասխանում է քո բոլոր հարցերին: Որոշ համացանցային ծանոթությունների սիրահարներ ունեն պատրաստի պատասխանների մի ցանկ, որոնք ուղարկում են բոլորին` նույնիսկ առանց ուշադիր կարդալու հարցը կամ ստացողի անունը:
Եթե ցանկանում ես ավելին իմանալ համացանցային անվտանգության մասին, խորհուրդ ենք տալիս կարդալ այս, այս և այս հոդվածները:
Այս, կարծես թե հասարակ, բայց կարևոր բաների մասին տեղեկացված լինելը շատ անհրաժեշտ է:
Անձնական տվյալներ
Այդ մասին գրվել է բազմաթիվ անգամ, և միևնույնը պետք չէ մոռանալ, որ քո առցանց զրուցակիցը լրիվ անծանոթ մարդ է: Եվ դու անում ես բավականին ռիսկային քայլ, երբ տալիս ես նրան տեղեկություններ քո բնակության, ուսուցման վայրի մասին կամ կիսվում ես քո անձնական ապրումներով:
Նույնիսկ մեզ ծանոթ մարդիկ իրական կյանքում երբեմն լինում են անկանխատեսելի, էլ ի՞նչ ասել քո առցանց ծանոթների մասին:
Հանում ենք դիմակները
Իսկ ի՞նչ անել, եթե ձեր շփման արդյունքում քո մոտ առաջացել են զգացմունքներ: Պատասխանը պարզ է. առավելագույնս մոտեցնել ձեր շփումը իրականի: Սկսեք սկայպից կամ հեռախոսազանգերից, իսկ հետո պայմանավորվեք անձնական հանդիպման մասին: Բայց դա բոլորովին չի նշանակում, որ պետք է հանդիպեք ձեզանից մեկի տարածքում: Կարող եք հանդիպել գիտական կոնֆերանսի, համերգի կամ հանրային միջոցառման, արշավի կամ էքսկուրսիայի ժամանակ, երիտասարդական ճամբարում, կամ ցանկացած այլ մարդաշատ վայրում:
Եթե ամեն ինչից դուրս է գալիս, որ մարդը չի ցանկանում դուրս բերել ձեր առցանց շփումը հաղորդագրություններից դեպի իրական աշխարհ, ապա աշխատիր ավարտել այդ ծանոթությունը: Չէ՞ որ ստացվում է, որ ձեր հարաբերությունները չունեն ապագա:
Եվ մեկ այլ բան: Կա շատ իմաստուն խոսք. «Կնոջը և տղամարդուն բաժանում է 20 քայլ: Ուրեմն, դու պետք է անես քո տասը և կանգ առնես»: Որովհետև, եթե ձեր իրական հանդիպման համար քո կողմից արվել է 10 քայլ, իսկ ի պատասխան լռություն է կամ արդարացումներ, ապա պետք է համապատասխան հետևություններ անես:
Եթե ձեր հարաբերություններն անկեղծ են և իսկական, ապա և մարդիկ ձգտում են լինել այդպիսին, և ոչ թե թաքնվել սմայլիկների կամ սոց. պրոֆիլների ետևում: Ուրեմն ձգտիր, որ քո ծանոթը կամ երկրորդ կեսը լինի ստուգված և վստահելի, և ոչ` հորինված ֆեյքային կերպար:
Շնորհակալություն այս աղբյուրին նկարի համար, անիմացիայի համար` այս:
Հոդվածի կազմող` Վերտոլա Սվետլանա: