Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Շփում ծնողների հետ: Ինչպես խոսել ծնողների հետ «դժվար» թեմաներով

Տհաճ, «դժվար» կամ կարևոր նորություններ ծնողներին հայտնելը հեշտ բան չէ: Ինչպե՞ս սկսել զրույցը, գտնել ճիշտ խոսքեր, մնալ հանգիստ, չնայած, որ ծնողներդ հավանական է շատ սուր են ընդունում քո ասածը:

Պատկերացրու, որ դու ունես վատ լուր ծնողներիդ համար: Հնարավոր է, քիմիայի կամ հայոց պատմության առարկայի հետ ունես պրոբլեմներ կամ ստացել ես վատ գնահատական: Եվ ինչպե՞ս այդ մասին ասել ծնողին կամ ընտանիքի որևէ մեծահասակ անդամին: Բայց չէ՞ որ, միևնույն է, ստիպված ես ասել… Իսկ հնարավոր է, դու ուղղակի ուզում ես կիսվել քո ուրախությամբ կամ կարևոր մի բանով․  Կարինեն համաձայնվեց քո հետ կինո գնալ, իսկ նա այնքան լավն է….. Իսկ միգուցե ինչ-որ կարևոր բան ես ուզում հարցնել մայրիկին կամ հայրիկին, բայց մի քիչ քաշվում ես ….

Վատ լուր կամ կարևոր նորություն ծնողներին հայտնելը հեշտ բան չէ: Ինչպե՞ս սկսել զրույցը, գտնել ճիշտ խոսքեր, մնալ հանգիստ, չնայած, որ ծնողներդ, հավանաբար, շատ սուր են ընդունում քո ասածը:

Նման իրավիճակներում հեշտ չէ տալ միանշանակ խորհուրդներ, քանի որ շատ բան կախված է քո բնավորությունից, ծնողներիդ հետ ունեցած հարաբերություններից, ձեր ընտանիքում ընդունված շփման եղանակներից և այլ հանգամանքներից: Այնուամենայնիվ, եթե չես ցանկանում իրավիճակը թողնել բաղտի քմահաճույքին, հնարավոր է նախապատրաստվել այս տեսակ զրույցին:


Քայլ 1. Կողմնորոշվիր, թե կոնկրետ ի՞նչ ես ուզում ստանալ ձեր սպասվող խոսակցությունից:

6810854382_5a2e4d0d79_o (1)
Կախված իրավիճակից՝ նպատակներդ կարող են փոխվել: Բայց, ամենայն հավանականությամբ, դու կուզենայիր, որ ծնողներդ.

  • ուղղակի քեզ լսեն և հասկանան, թե ինչ է կատարվում քո հետ: Եվ ոչ մի խորհուրդ քեզ առայժմ հարկավոր չէ,
  • թույլ տան քեզ ինչ-որ մի բան անել կամ օգնեն քեզ որևէ հարցում,
  • օգնեն քեզ դուրս գալ ինչ-որ դժվար իրավիճակից և քեզ չմեղադրեն:
Ինչու՞ այդքան կարևոր է նախապես, մինչև զրույցն սկսելը, հասկանալ, թե քեզ ի՞նչ է պետք: Այն պատճառով, որ դա կօգնի քեզ ճիշտ ձևով սկսել խոսքդ, իսկ ճիշտ բառերը քեզ կօգնեն ծնողներիդ նախապատրաստել և բարի ու դրական տոն հաղորդել ամբողջ զրույցին:
  • «Մա՛մա, ես պրոբլեմներ ունեմ և կուզեի քո հետ խոսել: Բայց, եթե կարելի է, դեռ ոչինչ ինձ խորհուրդ մի տուր, միայն թե լսիր, լա՞վ»:
  • «Մա՛մ, պա՛պ, ես շատ կուզենայի, որ ինձ թույլ տաք գնալ դասարանով արշավի, դա ամսվա վերջում է լինելու: Եկե՛ք, ձեզ ամեն ինչ պատմեմ»:
  • «Պա՛պ, ես ուզում եմ քեզ մի բան հարցնել: Կարո՞ղ ենք խոսել»:

Քայլ 2. Լսիր ինքդ քեզ, հասկացիր քո սեփական զգացմունքները:

10731507755_8afcb4e428_o
Անձնական ապրումները (ինչպես օրինակ` սերը) քննարկելը միշտ էլ շատ դժվար է, հատկապես, երբ խոսքը գնում է սիրո կամ սեռական հարաբերությունների մասին: Իսկ ծնողների հետ` էլ ավելի դժվար է: Այդ պատճառով, իհարկե, բնական է հուզվել նման խոսակցությունից առաջ:

Լավ կլիներ, նախևառաջ, լսել ինքդ քեզ և հասկանալ, թե ի՞նչ ես զգում, ինչի՞ց ես վախենում` վախեցնել, վշտացնել, թե՞ հիասթափեցնել ծնողներիդ:

Կամ դու վախենում ես ծնողներիդ մեղադրանքներից, քննադատությունից, բարկությունից կամ հնարավոր պատժից: 🙁 Շատ մարդիկ, այդ թվում նաև մեծահասակները, չկարողանալով հաղթահարել սեփական վախերը, ուղղակի հրաժարվում են դժվար խոսակցությունից: Բայց չէ՞ որ քեզ պետք է, որ քո մտերիմները քեզ լսեն և հասկական: Ուրեմն, փորձիր ուղղակիորեն արտահայտել քո զգացմունքները, դարձնել դրանք ձեր զրույցի մասը: Օրինակ, այսպես`

  • «Մամա՛, ինձ պետք է խոսել քո հետ, բայց ես վախենում եմ քեզ վրդովեցնել…»:
  • «Պապա՛, ես շատ անհարմար եմ զգում, բայց ինձ անպայման պետք է քեզ պատմել…… մասին»:
  • «Դուք երևի թե չեք ուրախանա իմ նորություններից, բայց իմ համար շատ կարևոր է, որ դուք ինձ լսեք»:

Երբեմն դու ի սկզբանե գիտես, որ ծնողներիդ հաստատ դուր չի գա այն, ինչ պատմելու ես, կամ դու գիտես, որ նրանք քո վրա կհարձակվեն քննադատական կամ մեղադրական խոսքերով: Նման դեպքերում խոսակցությունը կարելի է մեղմացնել, եթե սկզբից ասես`

  • «Մամա՛, ես վատ բան եմ արել և գիտեմ, որ դու շատ կբարկանաս: Բայց մեկա, ինձ պետք է պատմել քեզ դրա մասին: Դու կարո՞ղ ես ինձ լսել»:

Քայլ 3. Ճիշտ ընտրիր զրույցի պահը:

15778144660_3882a2875f_o
Եթե տեսնում ես, որ ծնողներդ զբաղված են կարևոր կամ շտապ գործերով, չարժե սկսել լուրջ զրույցը:

Ընտրիր հարմար պահ, երբ նրանք հոգնած, բարկացած կամ նյարդայնացած չեն: Մինչ սկսելն, իհարկե, նախ հետաքրքրվիր, արդյոք կարո՞ղ են քո համար ժամանակ գտնել, թե պետք է սպասես ավելի ուշ կամ հարմար պահի:

Ինչքան ավելի լուրջ է այն թեման, որի մասին ուզում ես խոսել, այնքան կարևոր է լսված լինելը: Դու արդեն գիտես, որ լսել և ասածն ընկալել կամ հասկանալ նույնը չէ: Ձեր խոսակցության ժամանակ ծնողներից կախված է շատ բան, իսկ ծնողները շատ տարբեր են (ինչպես և երեխաները): Մեկի հետ հեշտ է խոսել և կիսվել, մյուսը շատ լավ ունկնդիր է, մեկ ուրիշի հետ էլ ավելի դժվար է լեզու գտնել: Բայց հիշիր, որ զրույցը երկկողմանի է, և շատ բան կախված է հենց քեզանից:

 

Եվ այսպես, ինչպե՞ս:

Ահա մի քանի խորհուրդներ, որոնք կօնեն անել այնպես, որ ծնողներդ քեզ լսեն և հասկանան:

  • Հստակ և պարզ արտահայտիր այն, ինչ մտածում ես, զգում և ցանկանում: Բաց մի թող ոչ մի մանրունք. ինչքան լավ պատկերացում կազմեն ծնողներդ, թե ինչ է տեղի ունենում, այնքան ավելի հեշտ նրանք քեզ կհասկանան:

tumblr_m31agtVHCL1qgcra2o1_500

  • Խոսիր անկեղծ և ճշմարիտ: Եթե սովորաբար ծնողներիդ հետ անկեղծ ես, նրանք անպայման կհավատան քո պատմածին: Բայց եթե ժամանակ առ ժամանակ դու սուտ ես խոսում, բաներ ես հորինում կամ ամեն ինչ չափազանցնում ես, ծնողներիդ համար ավելի դժվար կլինի լուրջ ընդունել քո խոսքերը:

really

  • Փորձիր հասկանալ հակառակ տեսակետը: Քո տեսակետը պաշտպանելիս, արդյո՞ք դու միշտ ուշադրություն ես դարձնում ծնողներիդ կարծիքին: Եթե այո, ապա ասա նրանց այդ մասին, ցույց տուր, որ հասկանում ես նաև նրանց տեսակետը, գիտես, թե ինչ են մտածում կամ զգում: Այսպիսով, դու ավելորդ անգամ ծնողներիդ ուշադրությունը կդարձնես այն վրա, թե ինչ դու ինքդ ես մտածում կամ զգում:

wolf of wall street

  • Մի՛ վիճիր: Մի՛ նվա: Այս եղանակները կարող են առաջացնել միայն դժգոհություն և զրույցն ընդհատելու ցանկություն: Եվ հակառակը, քո հանգիստ և բարյացակամ խոսքն իրար հասկանալու լավագույն միջոց է: Իհարկե, դժվար է հանգիստ մնալ, երբ քեզ խեղդում են հույզերը, և շատ մարդիկ, և՛ երիտասարդներ, և՛ մեծահասակներ, դա անել չեն կարող: Սակայն, եթե քո համար կարևոր է, թե ինչին կբերի ձեր զրույցը, գտիր միջոց մինչ զրույցն սկսելը ազատվել ավելորդ հույզերից և լարվածությունից, օրինակ` հարվածիր գնդակին կամ հին փափուկ խաղալիքին, բարձր միացրու սիրած երաժշտությունը և մի քիչ թռվռա, կամ էլ մտածիր լիցքաթափվելու այլ մեթոդ: 🙂

boxing

Իսկ քո մոտ ստացվու՞մ է խոսել ծնողների հետ կարևոր թեմաների մասին: Ուղարկիր մեզ քո պատմությունը, և մենք կտեղադրենք մեր խմբի էջում:

 

Ֆոտոների հեղինակներ (сс)՝ Boris van Hoytema, Alex NaanouMatus Laslofirefreshment_66: