Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:
Պահպանակը հաստատ կարո՞ղ է ինձ պաշտպանել

Պահպանակը, ճիշտ օգտագործման դեպքում, պաշտպանում է հղիությունից, իջեցնում է սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններով վարակվելու վտանգը: Եթե ընտրվում են որակյալ պահպանակներ և օգտագործվում են ճիշտ եղանակով, ապա պաշտպանության արդյունավետության տոկոսը շատ բարձր է` 97-99%:
 
Սակայն, նույնիսկ պահպանակը չի կարող ապահովել 100% պաշտպանություն, չէ՞ որ միշտ առկա է նրա սխալ օգտագործման կամ վնասվելու (պատռվելու) վտանգը: Եթե դու պլանավորում ես սեռական հարաբերություն, համոզվիր, որ թե՛ դու ինքդ, և թե՛ քո զուգընկերը` սիրած աղջիկը կամ տղան, առողջ եք: Քննարկեք նաև, թե ինչ եք անելու հղիության դեպքում: Հիշի՛ր, որ չհղիանալու և սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությամբ չվարակվելու միակ ճիշտ եղանակը սեռական հարաբերություններից զերծ մնալն է, առնվազն մինչև այն տարիքը, երբ դուք կկարողանաք պատասխանատու որոշումներ ընդունել այս կարևոր քայլի բոլոր հնարավոր հետևանքների վերաբերյալ:

Այլ հարցեր