Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:
Ի՞նչ է ներլվացումը

Ներլվացումը նախատեսում է հեշտոցի լվացում դեղորայքային լուծույթներով:  Սովորաբար ներլվացում նշանակվում է բժիշկի կողմից` արգանդի, արգանդափողերի, հեշտոցի բորբոքային հիվանդությունների ժամանակ: Սակայն դրա կիրառումը ինքնաբուժման նպատակով ռիսկային է, քանզի հնարավոր է վարակի տարածում: Պետք չէ նաև ներլվացում կատարել գինեկոլոգին այցելելիս: Նման հիգիենիկ միջոցառումները կարող են խախտել բորբոքային հիվանդության իրական պատկերը:


Ոչ մի դեպքում չի կարելի իրականացնել ներլվացում.

  • սեռական օրգանների սուր բորբոքային հիվանդությունների դեպքում,
  • դաշտանի և հղիության ժամանակ,
  • ծննդաբերությունից կամ աբորտից հետո` առաջիկա շաբաթների ընթացքում:

Ներլվացման օգտագործումը հիգիենիկ նպատակներով անարդյունավետ է, քանի որ հանգեցնում է հեշտոցի բնական միկրոֆլորայի խախտման, ինչն իր հերթին կարող է նպաստել չորության և սնկային հիվանդությունների առաջացման:

Գոյություն ունի մի թյուր կարծիք, որ սեռական հարաբերություններից հետո ներլվացումը կանխում է հղիությունը: Իրականում դա այդպես չէ, ավելին, նման գործողությունները կարող են նպաստել արտարգանդային հղիության զարգացմանը և վտանգել աղջկա կյանքը:

Այլ հարցեր