Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Եվրոպական օր ընդդեմ երեխաների հանդեպ սեռական բռնության

Այլ նորություններ

Ինչով զբաղվել արձակուրդներին
Ամառ է․․․Արդեն վայելո՞ւմ ես քո սպասված արձակուրդը։ Շատերի մոտ հարց է առաջանում՝ ինչո՞վ զբաղվել։ Չէ՞ որ ամառվա ամիսներին ճիշտ զբաղվածությունը նպաստում է ոչ միայն ուժերի վերակագնմանը և վերալիցքավորմանը, այլ նաև անձի զարգացմանը, նոր հետաքրքրությունների բացահայտմանը։ Ամբողջ օրը վիրտուալ տիրույթում անցկացնելն այդքան էլ նպատակահարմար չէ, քանի որ իրական աշխարհում բազմաթիվ հետաքրքիր զբաղմունքներ կան։ 😊 Առաջարկում ենք մի քանի հետաքրքրական գաղափար․ 1․ Սպորտ, լող, պար․ ամառվա արձակուրդներին չարժե հրաժարվել սպորտային պարապմունքներից, հակառակը՝ կարող ես ավելի շատ ժամանակ տրամադրել…
Տեղադրված է 07.07.2026 , 09:35…  ավելին →

2015 թվականի նոյեմբերի 18-ին առաջին անգամ նշվեց եվրոպական օրն ընդդեմ երեխաների հանդեպ սեռական բռնության: Այդ որոշումն ընդունվել էր 2015 թվականի մայիս ամսին Եվրոպական խորհրդի բոլոր անդամ երկրների կողմից:

Ըստ  վիճակագրական տվյալների Եվրոպայի ամեն հինգերորդ անչափահաս երեխա դառնում է սեռական բռնության զոհ: Նման դեպքերի 70-85%-ը ծանոթ և անգամ մտերիմ մարդկանց մասնակցությամբ է տեղի ունենում, և երեխաների մեծ մասը թաքցնում են իրենց տանջանքները, վախենում են խոսել բռնության մասին, այդ իսկ պատճառով հանցագործությունների 90%-ը չի հաղորդվում ոստիկանությանը:

Ծնողներին և երեխաներին տեղեկացնելու նպատակով Եվրոպական խորհուրդը պատրաստել է նոր տեսանյութ «Պատմիր նրան, ում վստահում ես» վերնագրով: Տարածի′ր այդ տեսանյութը, հնարավոր է, որ որևէ մեկին դա կօգնի:

Գործում է թեժ գիծ կանանց իրավունքների կենտրոնում` 010-54-28-28, 0 800 80 850:

Արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի հոգեբանական ծառայության թեժ գծի հեռախոսահամարն է` 010-36-06-84:

Տեղեկատվությունը մենք գտել ենք այստեղ  և այստեղ,  իսկ նկարը` այստեղ: