Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Teenslive կայքի շնորհանդես Գյումրիում

Այլ նորություններ

Մոլախաղեր, գեյմինգ և կախվածություն
Երբևէ լսե՞լ ես խաղային կախվածության (gambling) մասին։ «Խաղամոլությունը» մեր ժամանակներում տարածված խնդիր է, հատկապես՝ առցանց տիրույթում։ Մոլեխաղն այն գործընթացն է, երբ խաղում են՝ խաղադրույք կատարելով արժեքավոր որևէ բանի վրա՝ շահում ստանալու ակնկալիքով։ Հաճախ խաղացողները գումար են վտանգում՝ ավելի մեծ գումար շահելու հույսով։  :-( Մոլեխաղերը տեղի են ունենում կազինոներում և այլ վայրերում, այդ թվում՝ համացանցում։ Տարածված տեսակներն են՝ վիճակախաղեր, ակնթարթային խաղեր, օրինակ՝ քերովի տոմսեր, բինգոյի տիպի տոմսեր, սպորտային խաղադրույքներ, կազինոյի խաղեր, օրինակ՝ սլոթ-մեքենաներ և սեղանի խաղեր, թղթախաղեր…
Տեղադրված է 25.08.2026 , 09:40…  ավելին →

Հուլիսի 8-ին Teenslive.am- ը հյուրընկալվեց Գյումրիի Հայորդաց տանը։

Տեղի ունեցավ դեռահասների և երիտասարդների համար նախատեսված տեղեկատվական  հարթակի ներկայացում` կայքը ստեղծողների կողմից, որին հաջորդեց հետաքրքիր անկաշկանդ զրույց:

Հնչեցին հարցեր, մտքերի փոխանակում դեռահասներին և երիտասարդներին հետաքրքրող բազմաթիվ հարցերի շուրջ, անցկացվեց ուրախ մրցույթ` նվիված առողջ ապրելակերպի առանձին թեմաներին:

Հանդիպման հատուկ հյուրն էր` ակտիվիստ Արուսյակ Մկրտչյանը (DJ Vakcina), ով ակտիվորեն մասնակցում է առողջ ապրելակերպի և պատասխանատու վարքագծի ուղղությամբ քարոզարշավներին:

Հանդիպման բոլոր մասնակիցները ստացան հուշանվերներ Teenslive.am-ից: