Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Teenslive-ի հերթական անակնկալը Սարդարապատի դպրոցում

Այլ նորություններ

Կրկին ծխախոտի մասին
Ծխախոտի դեմ պայքարի համաշխարհային օրվան ընդառաջ կրկին խոսենք այս կարևոր խնդրի մասին: Եվ այսպես. Ծխախոտի օգտագործումն ունի և′ բժշկական (կարծում ենք, դրանք քեզ քաջ հայտնի են), և′ ոչ բժշկական հետևանքներ, որոնց մասին այդքան էլ շատ չի խոսվում: Այնուամենայնիվ, ծխախոտի օգտագործումը թողնում է նաև այլ բացասական ազդեցություններ, այդ թվում` տնտեսական․ ինչպե՛ս ուղղակի` ծխախոտի հետևանքով հիվանդացություն և մահացություն,  այնպե՛ս էլ անուղղակի` բուժման համար ծախսեր, աշխատանքից բացակայություն և նվազ արտադրողականություն․ սոցիալական․ դեռահասները հաճախ սկսում են ծխել ընկերներից չտարբերվելու…
Տեղադրված է 29.05.2026 , 10:00…  ավելին →

Դեկտեմբերի 7-ին  Teenslive-ի թիմը Սարդարապատի դպրոցի աշակերտների հետ դպրոցի բակում նկարեցին առողջ ապրելակերպի թեմայով` ծխախոտի դեմ ուղղված գրաֆիտի:

Ի դեպ, այդ հետաքրքիր նախաձեռնությանը մասնակցեցին վերջերս դպրոցում անցկացված Առողջ ապրելակերպին ուղղված միջոցառման մրցույթի հաղթողները (NCD Child ծրագրի շրջանակներում):

Teenslive թիմի կամավորների և աշակերտների համատեղ ստեղծագործական աշխատանք շատ ուրախ մթնոլորտում, հրաշալի տրամադրություն և կարծում ենք` հետաքրքիր արդյունք:

 

Մենք ընտրում ենք առողջ ապրելակերպ:  Իսկ դո՞ւ:

Դարձի՛ր մեր թիմի անդամը և առողջ կենսակերպի ջատագովը:

Կիսվի՛ր քո հետաքրքիր նախաձեռնությամբ մեր ֆեյսբուքյան էջում:

Teenslive Armenia և  NCDChild նախաձեռնություն