Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Շախմատի տոն

Այլ նորություններ

Մոլախաղեր, գեյմինգ և կախվածություն
Երբևէ լսե՞լ ես խաղային կախվածության (gambling) մասին։ «Խաղամոլությունը» մեր ժամանակներում տարածված խնդիր է, հատկապես՝ առցանց տիրույթում։ Մոլեխաղն այն գործընթացն է, երբ խաղում են՝ խաղադրույք կատարելով արժեքավոր որևէ բանի վրա՝ շահում ստանալու ակնկալիքով։ Հաճախ խաղացողները գումար են վտանգում՝ ավելի մեծ գումար շահելու հույսով։  :-( Մոլեխաղերը տեղի են ունենում կազինոներում և այլ վայրերում, այդ թվում՝ համացանցում։ Տարածված տեսակներն են՝ վիճակախաղեր, ակնթարթային խաղեր, օրինակ՝ քերովի տոմսեր, բինգոյի տիպի տոմսեր, սպորտային խաղադրույքներ, կազինոյի խաղեր, օրինակ՝ սլոթ-մեքենաներ և սեղանի խաղեր, թղթախաղեր…
Տեղադրված է 25.08.2026 , 09:40…  ավելին →

Հուլիսի 20-ը շախմատի միջազգային օրն է (International Chess Day):

Այս օրը նշելու գաղափարն առաջարկել է ՅՈՒՆԵՍԿՈ-ն և 1966 թ.-ին հաստատել Շախմատի համաշխարհային ֆեդերացիան (World Chess Federation)։ Այդ թվականից սկսած այն տոնվում է աշխարհի բոլոր շախմատասերների կողմից։ 1924թ.-ին հենց այս օրն է հիմնադրվել Շախմատի համաշխարհային ֆեդերացիան` ՖԻԴԵ-ն։ Այդ կազմակերպությունը միավորում է տարբեր երկրների շախմատային միությունները, որոնք նպաստում են աշխարհի տարբեր երկրներում շախմատի հանդեպ հետաքրքրության և գիտելիքների բարձրացմանը:

«Շախմատ» բառը առաջացել է պարսկերեն «շահ մատ» բառակապակցությունից, ինչը թարգմանաբար նշանակում է «արքան մահացել է (պարտություն է կրել)»:

Շախմատի հայրենիքը համարվում է Հնդկաստանը։ 5-րդ դարում հենց այստեղ է հայտնվել շախմատի նախատիպը` չատուրանգա խաղը:

Մեր երկիրը ունի շատ լավ ավանդույթներ` կապված շախմատի հետ, այդ թվում տասնյակ տաղանդավոր հայազգի գրոսմեյստերներ և աշխարհի չեմպիոններ:

Հայաստանը նաև առաջին երկիրն էլ, որ ներդրել է շախմատը դպրոցներում որպես պարտադիր առարկա: Ապացուցվել է, որ շախմատը բարելավում է մի շարք իմացական գործընթացներ և նպաստում է երեխաների ուղեղի տրամաբանական, վերլուծական և քննադատական ֆուկցիաների զարգացմանը, օգնում է պահպանել մեծահասակների մտավոր ունակությունները 🙂