Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Միասին տոնում ենք երախտագիտության օրը

Այլ նորություններ

Մոլախաղեր, գեյմինգ և կախվածություն
Երբևէ լսե՞լ ես խաղային կախվածության (gambling) մասին։ «Խաղամոլությունը» մեր ժամանակներում տարածված խնդիր է, հատկապես՝ առցանց տիրույթում։ Մոլեխաղն այն գործընթացն է, երբ խաղում են՝ խաղադրույք կատարելով արժեքավոր որևէ բանի վրա՝ շահում ստանալու ակնկալիքով։ Հաճախ խաղացողները գումար են վտանգում՝ ավելի մեծ գումար շահելու հույսով։  :-( Մոլեխաղերը տեղի են ունենում կազինոներում և այլ վայրերում, այդ թվում՝ համացանցում։ Տարածված տեսակներն են՝ վիճակախաղեր, ակնթարթային խաղեր, օրինակ՝ քերովի տոմսեր, բինգոյի տիպի տոմսեր, սպորտային խաղադրույքներ, կազինոյի խաղեր, օրինակ՝ սլոթ-մեքենաներ և սեղանի խաղեր, թղթախաղեր…
Տեղադրված է 25.08.2026 , 09:40…  ավելին →

Այսօր Միացյալ Նահանգներն ու Կանադան տոնում են Thanksgiving-ը՝ «Երախտագիտության տոնը»:

«Երախտագիտության օրն» առաջին անգամ տոնել են 1621 թվականին, երբ Ամերիկայի գաղթականները հրավիրեցին հնդկացիների ցեղապետին և 90 հնդկացիների իրենց հետ ճաշելու: Սա նրանց շնորհակալությունն էր հնդկացիներին, որոնք օգնել էին գոյատևել ցրտաշունչ ձմռանն ու սովորեցրել էին գաղթականներին մշակաբույսեր աճեցնել: Հնդկացիների հետ համատեղ անցկացված այս ճաշկերույթը դարձավ «Երախտագիտության օրվա» առաջին տոնակատարությունը:

Մեր օրերում սա տոն է ընտանիքների միավորման, ընկերների, համեղ ուտելիքի և իհարկե շնորհակալության՝ այն ամենի համար, ինչ ունենք: Չնայած, որ այդ տոնը ԱՄՆ-ի և Կանադայի ազգային տոներից մեկն է, շատ երկրներ նույնպես նշում են այն՝ ընկերների և ընտանիքի հետ միասին:

 

Ի դեպ` ԱՄՆ-ի ավտոմեքենաների ասոցիացիայի տվյալներով ամեն տարի 42 մլն-ից ավելի ամերիկացնիներ 50-ից ավելի մղոն են անցնում «Երախտագիտության օրը» մտերիմների հետ նշելու համար: Ամեն տարի այս տոնին ընդառաջ ԱՄՆ-ում վաճառվում է մոտ 280մլն հնդկահավ, որը տոնական սեղանի պարտադիր ճաշատեսակն է:

 

Այսօր լավ առիթ է շնորհակալություն  հայտնելու մեր կամավորներ` Edvin Grigoryan-ին, Lilly Pinajyan-ին, Աննա Հովսեփյան-ին, Heghine Hambardzumyan-ին, Julia Aghajanyan-ին, Liana Manasaryan-ին և Liana Musheghian-ին՝ Teenslive Armenia թիմի լավագույն անդամները լինելու և մեր սիրելի ծրագրում իրենց ներդրումն ունենալու համար: 😊