Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Միասին նշում ենք ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրը

Այլ նորություններ

Մոլախաղեր, գեյմինգ և կախվածություն
Երբևէ լսե՞լ ես խաղային կախվածության (gambling) մասին։ «Խաղամոլությունը» մեր ժամանակներում տարածված խնդիր է, հատկապես՝ առցանց տիրույթում։ Մոլեխաղն այն գործընթացն է, երբ խաղում են՝ խաղադրույք կատարելով արժեքավոր որևէ բանի վրա՝ շահում ստանալու ակնկալիքով։ Հաճախ խաղացողները գումար են վտանգում՝ ավելի մեծ գումար շահելու հույսով։  :-( Մոլեխաղերը տեղի են ունենում կազինոներում և այլ վայրերում, այդ թվում՝ համացանցում։ Տարածված տեսակներն են՝ վիճակախաղեր, ակնթարթային խաղեր, օրինակ՝ քերովի տոմսեր, բինգոյի տիպի տոմսեր, սպորտային խաղադրույքներ, կազինոյի խաղեր, օրինակ՝ սլոթ-մեքենաներ և սեղանի խաղեր, թղթախաղեր…
Տեղադրված է 25.08.2026 , 09:40…  ավելին →

ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվան ընդառաջ, նոյեմբերի 30-ին ք.Գյումրիում կազմակերպվեց «Գուկաս Գյումրի» միջոցառումն՝ ՄԻԱՎ/ ՁԻԱՀ-ի մասին իրազեկվածության մակարդակը բարձրացնելու նպատակով:
«Գուկաս Գյումրի» միջոցառումը կազմակերպեցին և իրականացրեցին ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ»-ը և «Եղիր տեղեկացված» ՀԿ-ն ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի աջակցությամբ: Միջոցառմանը ներկա գտնվեց նաև Teenslive-Հայաստան թիմը: 🙂

Միջոցառման ընթացքում Գյումրիում բնակվող երիտասարդները հնարավորություն ունեցան ավելի մանրամասնորեն տեղեկանալու ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման ուղիների, բարձրաձայնելու իրենց հուզող հարցերը, ինչպես նաև անցնել անվճար և անանուն ՄԻԱՎ թեստավորում՝ ՀՀ ԱՆ ՁԻԱՀ ԿՀԿ-ի շարժական կլինիակայում: Պանելային քննարկման ժամանակ իրենց խոսքով հանդես եկան ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը, ԱԱԻ-ի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը, ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ միացյալ ծրագրի Հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Ռոզա Բաբայանը, «ՀՀ-ում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման կարողությունների հզորացում» ծրագրի համակարգող Հովհաննես Մադոյանը, Գյումրու ծննդատան մանկաբարձ- գինեկոլոգ Հակոբ Մելոյանը և «Եղիր տեղեկացված» ՀԿ-ի նախագահ Արուսիկ Մկրտչյանը:

Ներկաները դիտեցին ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված կարճամետրաժ ֆիլմեր, որոնք նկարահանվել են «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ-ի կողմից՝ ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի աջակցությամբ: 

Անցկացվեց մրցույթ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի փախանցման և կանխարգելման ուղիների մասին, որի հաղթողները ստացան Զիփ-լայնի տոմսեր: 🙂

 

❗️Համախմբենք ուժերը՝ մինչև 2030թ. ՁԻԱՀ-ի համաճարակը վերացնելու և զրո խտրականության մթնոլորտ ձևավորելու համար: