Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Լայֆհաքերի շարքից` սովորում ենք օտար լեզու

Այլ նորություններ

Մոլախաղեր, գեյմինգ և կախվածություն
Երբևէ լսե՞լ ես խաղային կախվածության (gambling) մասին։ «Խաղամոլությունը» մեր ժամանակներում տարածված խնդիր է, հատկապես՝ առցանց տիրույթում։ Մոլեխաղն այն գործընթացն է, երբ խաղում են՝ խաղադրույք կատարելով արժեքավոր որևէ բանի վրա՝ շահում ստանալու ակնկալիքով։ Հաճախ խաղացողները գումար են վտանգում՝ ավելի մեծ գումար շահելու հույսով։  :-( Մոլեխաղերը տեղի են ունենում կազինոներում և այլ վայրերում, այդ թվում՝ համացանցում։ Տարածված տեսակներն են՝ վիճակախաղեր, ակնթարթային խաղեր, օրինակ՝ քերովի տոմսեր, բինգոյի տիպի տոմսեր, սպորտային խաղադրույքներ, կազինոյի խաղեր, օրինակ՝ սլոթ-մեքենաներ և սեղանի խաղեր, թղթախաղեր…
Տեղադրված է 25.08.2026 , 09:40…  ավելին →

21-րդ դարում անհնար է ապրել առանց գոնե մեկ օտար լեզու իմանալու: Իմանալով օտար լեզու, դու կարող ես դիտել քո սիրած ֆիլմը/սերիալը օրիգինալ լեզվով, լսել դերասանների իրական ձայները, առաջինների շարքում կարդալ քեզ հետաքրքրող նոր գրականությունը` չսպասելով թարգմանությանը: Եվ ի վերջո, գիտնականները ապացուցել են, որ սովորելով օտար լեզու` դու մարզում ես քո ուղեղը:

Դե ինչ, հետաքրքրե՞ց: Ուրեմն կարդա մի քանի կրեատիվ խորհուրդներ` սովորելը հեշտացնելու համար.

  1. Հեռախոսի կարգավորումները դարձրու այն օտար լեզվով, որը սովորում եսք: Սկզբում մի փոքր կդժվարանաս, բայց 1-2 օրից ամեն ինչ կընկնի իր տեղը, և միաժամանակ կսովորես մի քանի նոր բառեր:
  2. Լսիր երգեր օտար լեզվով և փորձիր բառերը հասկանալ և սովորել: Համատեղի՛ր հաճելին օգտակարի հետ: 🙂
  3. Սկզբնական շրջանում դիտիր մուլտֆիլմեր, ապա ֆիլմեր օրիգինալ լեզվով և ենթագրերով (մայրենի լեզվով): Կարճ ժամանակ անց անջատիր ենթագրերը և կզգաս, որ արդեն հիմնականում հասկանում ես խոսակցական լեզուն:
  4. Սովորիր օտար լեզուն ընկերների հետ: Միասին և՛ զվարճալի, և՛ օգտակար կլինի:
  5. Օրական 10 նոր բառեր սովորիր: Դուրս գրիր դրանք գեղեցիկ տետրի կամ հեռախոսի մեջ, գրի առ փոքրիկ գունավոր թղթերի վրա և փակցրու քո սենյակում և աշխատիր ամբողջ օրվա ընթացքում կրկնելով սովորել դրանք: Ասոցացրու նոր բառերը հետաքրքիր բառակապակցությունների, պատմությունների հետ, և հետագայում դրանք լավ կտպավորվեն քո հիշողության մեջ:

 

Կազմեց Loreta Hakobyan-ը: