Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Բուլինգ․ ինչպե՞ս վարվել

Այլ նորություններ

Ինչով զբաղվել արձակուրդներին
Ամառ է․․․Արդեն վայելո՞ւմ ես քո սպասված արձակուրդը։ Շատերի մոտ հարց է առաջանում՝ ինչո՞վ զբաղվել։ Չէ՞ որ ամառվա ամիսներին ճիշտ զբաղվածությունը նպաստում է ոչ միայն ուժերի վերակագնմանը և վերալիցքավորմանը, այլ նաև անձի զարգացմանը, նոր հետաքրքրությունների բացահայտմանը։ Ամբողջ օրը վիրտուալ տիրույթում անցկացնելն այդքան էլ նպատակահարմար չէ, քանի որ իրական աշխարհում բազմաթիվ հետաքրքիր զբաղմունքներ կան։ 😊 Առաջարկում ենք մի քանի հետաքրքրական գաղափար․ 1․ Սպորտ, լող, պար․ ամառվա արձակուրդներին չարժե հրաժարվել սպորտային պարապմունքներից, հակառակը՝ կարող ես ավելի շատ ժամանակ տրամադրել…
Տեղադրված է 07.07.2026 , 09:35…  ավելին →

Բուլինգը բավական տարածված երևույթ է դպրոցներում։ Ցավոք, ոչ մեկ ապահովագրված չէ բռնության այս ձևից։ Բուլինգի կարող է ենթարկվել ցանկացած դեռահաս։ 🙁

Բուլինգի տեսակների մասին և թե ինչպես վարվել նման իրավիճակներում կարող ես իմանալ այս տեսանյութերի շարքից՝ «Բուլինգ. մաս 1», «Բուլինգ. մաս 2», «Բուլինգ. մաս 3»։ Ի դեպ, տեսանյութերի տարբեր մասերը նախատեսված են ինչպե՛ս երեխաների (մաս 3) , այնպե՛ս էլ ծնողների (մաս 1) և ուսուցիչների համար (մաս 2)։

Եվ այսպես․

  • Մի՛ հուսահատվիր։
  • Հիշի՛ր, որ դու մեղավոր չես և ցանկացած իրավիճակից կարելի է գտնել ելք։
  • Պաշտպանի՛ր ինքդ քեզ։ Ցույց տո՛ւր, որ չես վախենում։
  • Դիմի՛ր օգնության վստահելի մեծահասակի։

Հիշի՛ր, որ լռելը նպաստում է բուլինգի տարածմանը։

Կարդա՛ ավելին այս հոդվածում։


Ռուսաստանյան մասնագետները ստեղծել են հետաքրքիր ինտերակտիվ խաղ դեռահասների համար՝  https://classgames.ru/, որին մասնակցելով կարող ես սովորել՝  ինչպես դիմադրել (ռուսալեզու)։

 

Նկարը վերցվել է այստեղից։