Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Քուն և ուսումնական առաջադիմություն

Այլ նորություններ

Անվտանգության մասին
Երբեմն երեխաներն ու դեռահասները հայտնվում է վտանգավոր իրավիճակներում, և եթե չունեն հմտություններ իրենց պաշտպանելու համար, կարող են դառնալ մանիպուլյացիայի, չարաշահման կամ բռնության զոհ։ :-( «Ո՛Չ» ասելու հմտությունը չափազանց կարևոր է տարբեր պոտենցիալ վտանգավոր իրավիճակներում, սկսած թմրամիջոցի առաջարկից մինչև սեռական ոտնձգություն։ Նման իրավիճակներում կարևոր է իմանալ, ինչպե՞ս դիմել օգնության, ո՞ւմ պատմել պատահածի մասին։ Եվ այսպես․ Խորը շունչ քաշի՛ր։ Ուղիղ նայի՛ր մարդու աչքերի մեջ։ Բարձր և հստակ ձայնով ասա «ո՛չ»։ Չժպտա՛ս, մնա՛ լուրջ։ Ձեռքդ առաջ մեկնի՛ր՝ կարծես…
Տեղադրված է 03.06.2026 , 11:19…  ավելին →

Քնի կարևորությունը մարդու լավ առողջական վիճակի և ինքնազգացողության համար հայտնի է: Ապացուցվել է նաև կապը քնի և ուսումնական առաջադիմության միջև:

Վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ ուսման վրա ազդում է ոչ միայն քնի տևողությունը, այլ նաև քնի որակը: Այս հետազոտությանը, որ նախաձեռնել են Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի գիտնականները, մասնակցել է 100 ուսանող: Օրվա ընթացքում մասնակիցների ակտիվությանը հետևել են հատուկ սարքի միջոցով:

Ուսումնասիրվել է կապը քննությունից առաջ քնի տևողության և ուսանողների գնահատականների միջև: Արդյունքում պարզվել է, որ կարևորը ոչ թե նախորդ գիշերվա լիարժեք քունն է, այլ ուսման և քննություններին պատրաստվելու ընթացքում քնի տևողությունը և որակը 🙂

Հետազոտությանը մասնակցած ուսանողների մոտ, որոնց քնի տևողությունը կազմել է 6,5 ժամ, առաջադիմությունն ընկել է 50%-ով՝ ի տարբերություն նրանց, ովքեր քնել են մեկ ժամ ավել` 7.5-ից-8 ժամ:

Մեկ այլ կարևոր գործոն է քնի սովորույթները: Եթե ուսանողը քնում է շատ ուշ` գիշերը ժամը 2-ին, ապա նրա առաջադիմությունը ցածր է՝ անկախ քնի ընդհանուր տևողությունից 🙁

Հետազոտողների կարծիքով նման համահարաբերակցություն կարող է նկատվել նաև ավագ դասարանների դպրոցականների մոտ:

Այսպիսով, լավ առաջադիմություն ունենալու համար կարևոր է ապահովել լիարժեք քուն:

 

Աղբյուր` news.am