Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Քնի միջազգային օր

Այլ նորություններ

Մոլախաղեր, գեյմինգ և կախվածություն
Երբևէ լսե՞լ ես խաղային կախվածության (gambling) մասին։ «Խաղամոլությունը» մեր ժամանակներում տարածված խնդիր է, հատկապես՝ առցանց տիրույթում։ Մոլեխաղն այն գործընթացն է, երբ խաղում են՝ խաղադրույք կատարելով արժեքավոր որևէ բանի վրա՝ շահում ստանալու ակնկալիքով։ Հաճախ խաղացողները գումար են վտանգում՝ ավելի մեծ գումար շահելու հույսով։  :-( Մոլեխաղերը տեղի են ունենում կազինոներում և այլ վայրերում, այդ թվում՝ համացանցում։ Տարածված տեսակներն են՝ վիճակախաղեր, ակնթարթային խաղեր, օրինակ՝ քերովի տոմսեր, բինգոյի տիպի տոմսեր, սպորտային խաղադրույքներ, կազինոյի խաղեր, օրինակ՝ սլոթ-մեքենաներ և սեղանի խաղեր, թղթախաղեր…
Տեղադրված է 25.08.2026 , 09:40…  ավելին →

Ամեն տարի մարտ ամսվա յուրաքանչյուր երրորդ ուրբաթ օրը նշվում է Քնի միջազգային օրը (World sleep day): Սա հիանալի տոն է բոլոր նրանց համար, ովքեր սիրում են քնել 🙂 :

Օրը նշվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախաձեռնությամբ, և առաջին անգամ նշվել է 2008թ.-ի մարտի 14-ին, որը համարվել է Քնի խանգարումների կանխարգելման միջազգային օր:

Այս օրն ավանդաբար կազմակերպվում են կոնֆերանսներ ու սիմպոզիումներ, որոնք նվիրված են քնի խնդիրներին:

Քունը շատ կարևոր դեր ունի յուրաքանչյուր մարդու կյանքում: Այն կենսաբանական անհրաժեշտություն է. օրվա մեջ պետք է քնել 7-8 ժամից ոչ պակաս, իսկ դպրոցական տարիքի երեխաներին` մինչև 9-10 ժամ,  քանի որ հենց քնի ժամանակ է մեր օրգանիզմը հանգստանում:

Ապացուցվել է, որ հնում, երբ դեռ չէր ստեղծվել հեռուստատեսությունը, մարդիկ քնում էին մեկ ժամ ավելի, քան հիմա, իսկ հետագայում, երբ ի հայտ եկավ համացանցը, քնելու համար նախատեսված ժամանակը կտրուկ կրճատվեց:

 

Կարևորի՛ր քունը, ճիշտ կազմակերպի՛ր քո օրվա աշխատանքի և հանգստի ռեժիմը և մի՛ զրկիր քեզ լիարժեք քնից:

 

Օրվա ռեժիմի և քնի մասին ավելին կարդա այս հոդվածում: