Այլ նորություններ
Համացանցի միջազգային օր
Ապրիլի 4-ին նշվում է Համացանցի միջազգային օրը (International Internet Day): Այս ամսաթիվը պատահական ընտրված չէ, քանի որ 4․04 նման է 404 «Not Found» բրաուզերի սխալին: Այդ օրը նշվում է Սուրբ Իզիդորա Սևիսկովի մահվան օրը, մի անձնավորության, ում համարել են աշակերտների և ուսանողների հովանավոր, ով ստեղծել է պատմության մեջ առաջին հանրագիտարանը «Etymologiae», 20 հատորով։ 1998 թվականին կաթոլիկ եկեղեցին համաշխարհային ցանցը ճանաչեց որպես մարդկային գիտելիքի գանձարան։ Սուրբ Իզիդորա Սևիսկովիին՝ համացանցի սուրբ հովանավոր նշանակելու մասին իր որոշումը հիմնավորելով,…
Տեղադրված է 04.04.2025 , 12:03…
ավելին →
Դեռահասային տարիքը իսկապես դժվար ժամանակաշրջան է և′ դեռահասների, և′ ծնողերի համար: 🙁
Հոգեբանները կիսվել են մի քանի պարզ խորհուրդներ, որոնք կօգնեն վերապրել այս դժվար շրջանը:
Եվ այսպես.
- Այս շրջանն ի վերջո կավարտվի: Պետք է լցվել համբերությամբ: Բոլորը անցել են այդ շրջանով, ծնողները` ևս: Ուստի, ծնոնղներին խորհուրդ է տրվում դեռահասի հետ զրուցելիս և որոշումներ կայացնելիս` հիշել սեփական դեռահասային տարիքը և հույզերը:
- Վարիր օրագիր: Ի դեպ, կարող ես այն վարել առցանց: Փորձիր գրի առնել, թե ինչ դրական բան արեցիր, ինչից գոհ մնացիր, թեկուզ և շատ փոքր ձեռքբերումներդ և հաջողություններդ: Հետո կարդալով` կհամոզվես, որ ունես շատ առավելություններ, ունակ ես լավ արարքների և կատարելագործվելու: 🙂
- Գրի առ այն խոշոր և կարևոր ձեռքբերումները, որ ունեցար, հատկապես այն, ինչը գերազանցեց քո սպասումները: Օրինակ` պատրաստվեցիր ստուգողականին և ստացար սպասվածից ավելի բարձր գնահատական, կամ օգնեցիր ընկերոջը կամ պարզապես անցորդին: Դա թույլ կտա համոզվել քո ուժերի և կարողությունների մեջ:
- Նպատակներ դիր, նույնիսկ ամենափոքր և պարզ: Ունեցիր ցանկությունների ցուցակ: Նկարիր երազանքներդ և աշխատիր իրագործել այդ փոքրիկ նպատակները և ցանկությունները, թեկուզ և դանդաղ քայլերով:
- Բազմազան դարձրու քո առօրյան և ազատ ժամանցի ակտիվությունները. զբաղվիր շատ տարբեր գործերով, փորձիր քո ուժերը տարբեր ոլորտներում:
- Կարդա նոր գրքեր և շփվիր նոր մարդկանց հետ:
- Պլանավորիր քո օրը և կառավարիր ժամանակդ:
- Հետևիր քո առողջությանը, կենսակերպին և արմատավորիր առողջ սովորություններ:
- Փորձիր քննադատաբար մոտենալ և վերլուծել տեղեկատվությունը, այդ թվում քո հասցեին հնչեցրած դիտողությունները:
- Հասակակիցների հետ շփվիր քաղաքավարի և բարյացկամ եղանակով: Իրար օգնեք և սատարեք: Միասին ժամանակ անցկացրեք, օրինակ` սպորտով զբաղվեք:
- Փորձիր գտնել քեզ հասկացող վստահելի մեծահասակ, ում հետ կարող ես կիսվել և հարցեր քննարկել: Լավ կլինի, որ դա լինի ծնոնղերից մեկը, բայց նաև կարող է լինել ընտանիքիդ անդամը, ուսուցիչը, բուժաշխատողը, հոգեբանը: Քո շրջապատում հաստատ կա նման մարդ:
Եվ իհարկե, եթե զգում ես դրա կարիքը, գրի′ր մեզ, կիսվի′ր քո հույզերով և խնդիրներով: