Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Հետաքրքիր փաստերի շարքից

Այլ նորություններ

10-րդ սերնդի կամավորների հավաքագրում
Մայիսի 10-ին կայացավ TeensLIVE 10-րդ սերնդի կամավորների հավաքագրման 2-րդ փուլը։ Հանդիպման առաջին հատվածում UNESCO-ի և «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ-ի մասնագետները հանդես եկան ողջույնի խոսքով, ներկայացրեցին Թինսլայվ տեղեկատվական հարթակը։ Այնուհետ ծրագրի համակարգողներն ավելի մանրամասն խոսեցին TeensLIVE-ում կամավորության կառուցվածքի մասին: Սիրելի՛ դեռահասներ, բարի գալուստ Թինսլայվ մեծ ընտանիք։
Տեղադրված է 14.05.2026 , 11:37…  ավելին →

Հայտնի փաստ է, որ ստելը լավ սովորություն չէ:

Պարզվել է, որ ստելու սովորությունը ոչ միայն փչացնում է մարդկային հարաբերությունները, այլև հարվածում է նրան, ով ստում է։ Մի խումբ գիտնականներ հրապարակել են հետաքրքիր տվյալներ Փորձնական հոգեբանության ամսագրում, որտեղ գրել են, որ ստել սիրող մարդիկ վատացնում են իրենց հուզական ինտելեկտը: Իսկ դա նշանակում է, որ նրանք ժամանակի ընթացքում ավելի վատ են հասկանում ուրիշ մարդկանց հույզերը 🙁

Հեղինակները պնդում են, որ նույնիսկ հանուն բարի գործի սուտը, որ ընդունված է արդարացնել, նպաստում է այլ մարդկանց տրամադրությունը զգալու կարողության կորստին։ Այդ կարողությունը, ի դեպ, արդյունավետ հաղորդակցության կարևորագույն հմտություններից է։

Այսպիսով, պարզվել է, որ եթե չեք ցանկանում փչացնել ուրիշների հետ շփվելու ձեր կարողությունը, պետք է ազատվել ստելու սովորությունից:

Հեղինակները հավելում են, որ ազնվության և արդարության վրա հիմնված գործնական հարաբերությունները կենսական էներգիայի և ներքին հարստացման լավ աղբյուր են, մինչդեռ, խաբեության մթնոլորտում դրանք վերածվում են քայքայիչ գործելակերպի։

 

Աղբյուր` news.am