Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Հետաքրքիր փաստերի շարքից

Այլ նորություններ

Ինչով զբաղվել արձակուրդներին
Ամառ է․․․Արդեն վայելո՞ւմ ես քո սպասված արձակուրդը։ Շատերի մոտ հարց է առաջանում՝ ինչո՞վ զբաղվել։ Չէ՞ որ ամառվա ամիսներին ճիշտ զբաղվածությունը նպաստում է ոչ միայն ուժերի վերակագնմանը և վերալիցքավորմանը, այլ նաև անձի զարգացմանը, նոր հետաքրքրությունների բացահայտմանը։ Ամբողջ օրը վիրտուալ տիրույթում անցկացնելն այդքան էլ նպատակահարմար չէ, քանի որ իրական աշխարհում բազմաթիվ հետաքրքիր զբաղմունքներ կան։ 😊 Առաջարկում ենք մի քանի հետաքրքրական գաղափար․ 1․ Սպորտ, լող, պար․ ամառվա արձակուրդներին չարժե հրաժարվել սպորտային պարապմունքներից, հակառակը՝ կարող ես ավելի շատ ժամանակ տրամադրել…
Տեղադրված է 07.07.2026 , 09:35…  ավելին →

Իսկ դու գիտե՞ս, թե ինչու են կանայք ավելի մեղմ և նվազ ագրեսիվ` համամետած տղամարդկանց հետ:

Հայտնի փաստ է, որ կանայք պակաս ագրեսիվ են, քան տղամարդիկ: Այդ փաստն ունի ֆիզիոլոգիական հիմք: Պարզվում է, պատճառը տեստոստերոն հորմոնն է` արական սեռական հորմոն, որն արտադրվում է երկու սեռերի օրգանիզմում, սակայն, բնականաբար, տղամարդկանց մոտ շուրջ 10 անգամ ավել քանակությամբ:

Հենց տեստոստերոնն է պատասխանատու արական սեռի ներկայացուցիչների առնականության, ինչպես նաև  ավելի ագրեսիվ վարքագծի համար 🙂

 

Ի դեպ, հայտնի է, որ մարդկանց վարքագծի և ինքնազգացողության վրա ազդում է նաև քունը: Կանանց մոտ քնի պահանջը միջինում ավելի բարձր է, քան տղամարդկանց մոտ: Կանայք ավելի հավասարակշռված են և հանգիստ, երբ լիարժեք հանգստացել են, միջինում քնելով տղամարդկանցից 2 ժամ ավել 🙂