Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Ի՞նչ դառնամ. մասնագիտությունը` բժիշկ

Այլ նորություններ

Բարուժանի հետ կոմիքսների նոր շարք
Ողջո՛ւյն, սիրելի դեռահաս։ Վստահ ենք, արդեն ծանոթ ես Բարուժանի հետ և հետևում ես նրա խորհուրդներին։ :-) Վերջերս Բարուժանի հետ քննարկվող դրական առնականության և սեռային հավասարության թեմաներին ավելացան նոր թեմաներով կոմիքսներ՝ սիրային հարաբերությունների և ընտանեկան հարաբերությունների թեմաներով։ Ահա դրանցից մի քանիսը։ Կռահիր՝ ո՞րն է ճիշտ վարքագիծը, իսկ ո՞րը՝ սխալ․ Դրական առնականության և գենդերային հավասարության մասին ավելին իմացիր մեր տելեգրամյան բոտի միջոցով՝ https://t.me/BarujanBot  
Տեղադրված է 08.10.2026 , 09:55…  ավելին →

Բժիշկ՝ մասնագետ, ով կանխարգելում, ախտորոշում և բուժում է հիվանդությունները, պահպանում և ամրապնդում մարդկանց առողջությունը: Բժշկի մասնագիտությունը պահանջում է ծայրաստիճան պատասխանատվություն, քանի որ նրան է վստահվում ամենաթանկը` մարդու կյանքն ու առողջությունը:

Անսահման բարի ու անձնվեր այս մասնագիտությունը դարեր ի վեր եղել և մնում է ամենահարգվածներից ու պահանջվածներից մեկը, և մրցակցությանը դիմակայելու համար քեզ պետք է զինես աշխատասիրությամբ ու համառությամբ։

Այժմ կփորձենք հնարավորինս օբյեկտիվորեն ներկայացնել բժիշկ կոչման 5 առավելությունները.

✔ Մարդկանց բուժելն ու կյանքի որակը լավացնելը շնորհակալ գործ է։ Իսկ բուժված մարդու աչքերի փայլը տեսնելը՝ իսկական երջանկություն։
✔ Պահանջված մասնագիտություն է։
✔ Զարգացնում է մարդու թե՛ հումանիտար, թե՛ բնագիտական հմտությունները։
✔ Մասնագիտության բնույթից ելնելով՝ շփումը տարբեր բնավորության տեր մարդկանց հետ շատ է, հետևաբար բժիկները նաև հոգեբաններ են և լավ են ճանաչում մարդկանց, ինչն առօրյա կյանքում շատ պետքական հմտություն է։
✔ ԲՈւՀ-ում ուսման ժամանակահատվածը հնարավորություն է ստեղծում ավելի երկար ժամանակ լինել ուսանող, հետո ամբողջ կյանքի ընթացքում շարունակաբար սովորել և միշտ երիտասարդ մնալ 😳 

 

Եվ միշտ հիշի՛ր՝ բժշկին ուղղորդող ուժը անսահման սերն է մարդու հանդեպ։ Եղե՛ք մարդասեր։

 

Մասնագիտական կողմնորոշման հարցում ձեզ օգնեցին Teenslive կամավորներ Lucy Gyulamiryan-ն ու @Արման Մկրտչյանը։