Այլ նորություններ
Կրկին ծխախոտի մասին
Ծխախոտի դեմ պայքարի համաշխարհային օրվան ընդառաջ կրկին խոսենք այս կարևոր խնդրի մասին: Եվ այսպես. Ծխախոտի օգտագործումն ունի և′ բժշկական (կարծում ենք, դրանք քեզ քաջ հայտնի են), և′ ոչ բժշկական հետևանքներ, որոնց մասին այդքան էլ շատ չի խոսվում: Այնուամենայնիվ, ծխախոտի օգտագործումը թողնում է նաև այլ բացասական ազդեցություններ, այդ թվում` տնտեսական․ ինչպե՛ս ուղղակի` ծխախոտի հետևանքով հիվանդացություն և մահացություն, այնպե՛ս էլ անուղղակի` բուժման համար ծախսեր, աշխատանքից բացակայություն և նվազ արտադրողականություն․ սոցիալական․ դեռահասները հաճախ սկսում են ծխել ընկերներից չտարբերվելու…
Տեղադրված է 29.05.2026 , 10:00…
ավելին →
Ի՞նչ ամառ, առանց ձմերուկի:
Մեծերի և փոքրերի սիրելի կարմիր հատապտուղը (այո՛, գիտնականները պնդում են, որ ձմերուկը հատապտուղ է) հասնում է հուլիս – օգոստոս ամիսներին, քաղցրանում և ուրախացնում է բոլորին:
Իսկ այսօր՝ օգոստոսի 3-ին, նշվում է Ձմերուկի օրը (Watermelon Day): Այդ տոնը գալիս է ԱՄՆ-ից, որտեղ այն նշվում է որպես ազգային տոն, իսկ երկիրը զբաղեցնում է առաջին տեղը ձմերուկի օգտագործման առումով: Ի դեպ այս տոնը հանդիսավոր կերպով նշում են մի շարք երկրներում, օրինակ` Չինաստանում ձմերուկն ունի իր ազգային տոնը:
Հետաքրքիր փաստեր ձմերուկի մասին.
- Ձմերուկն աճեցրել են դեռ Հին Եգիպտոսում. ձմերուկի կորիզներ գտել են նաև փառավոնների դամբարաններում, այն հայտնի էր նաև Հին Հռոմում և Չինաստանում:
- Կան սպիտակ և դեղին ձմերուկի տեսակներ, որոնք նույնքան քաղցր են, ինչպես կարմիր ձմերուկը:
- Ճապոնիայում աճեցնում են քառակուսի ձևի ձմերուկ, որն ավելի հեշտ է տեղափոխել:
- Ձմերուկն ունի ջրի շատ բարձր պարունակություն, ուստի հրաշալի միջոց է շոգի դեմ պայքարելու համար:
- Ձմերուկը պարունակում է հակաօքսիդանտներ` լիկոպին, կարոտինոիդներ (վիտամին Ա-ի նախանյութ), վիտամիններ B6, C, ֆոլաթթու, մագնեզիում, ամինաթթու ցիտրուլին և այլ օգտակար նյութեր:
Համոզված ենք, դու էլ ես ձմերուկ սիրում, այնպես որ շտապի՛ր նշել տոնը: