Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Չբացահայտված թռչող օբյեկտի օր

Այլ նորություններ

Մոլախաղեր, գեյմինգ և կախվածություն
Երբևէ լսե՞լ ես խաղային կախվածության (gambling) մասին։ «Խաղամոլությունը» մեր ժամանակներում տարածված խնդիր է, հատկապես՝ առցանց տիրույթում։ Մոլեխաղն այն գործընթացն է, երբ խաղում են՝ խաղադրույք կատարելով արժեքավոր որևէ բանի վրա՝ շահում ստանալու ակնկալիքով։ Հաճախ խաղացողները գումար են վտանգում՝ ավելի մեծ գումար շահելու հույսով։  :-( Մոլեխաղերը տեղի են ունենում կազինոներում և այլ վայրերում, այդ թվում՝ համացանցում։ Տարածված տեսակներն են՝ վիճակախաղեր, ակնթարթային խաղեր, օրինակ՝ քերովի տոմսեր, բինգոյի տիպի տոմսեր, սպորտային խաղադրույքներ, կազինոյի խաղեր, օրինակ՝ սլոթ-մեքենաներ և սեղանի խաղեր, թղթախաղեր…
Տեղադրված է 25.08.2026 , 09:40…  ավելին →

Հուլիսի 2-ին նշվում է մի տարօրինակ տոն՝ չբացահայտված թռչող օբյեկտի օր (World UFO Day) 🙂

UFO հապավումը առաջացել է անգլերենից՝ Unidentified Flying Object, իսկ ռուսերեն այն անվանում են  НЛО – «Неопознанный летающий объект»:

Այդ օրը նվիրված է բոլոր նրանց, ովքեր ուսումնասիրում են տարօրինակ, տրամաբանական բացատրություն չունեցող երևույթներ և չբացահայտված, հավանաբար՝ այլմոլորակային ծագման օբյեկտներ:

Ուֆոլոգիան գիտություն է այդ երևույթների մասին, որը, սակայն, պաշտոնապես ընդունված չէ:

 

Չբացահայտված թռչող օբյեկտը (ՉԹՕ) երկնքում հանդիպող անսովոր մարմին է, որը դիտորդի կողմից ճանաչելի չէ որպես մարդկությանը հայտնի որևէ առարկա։

Չնայած հապավումը վերաբերվում է ցանկացած անհայտ թռչող օբյեկտի, այն հաճախ որպես հոմանիշ է օգտագործվում օտար տիեզերանավի բնութագրելիս։

ՉԹՕ-ների կողմնակիցները առաջ են քաշում այն վարկածը, որ քանզի այս առարկաները տեխնիկական, այլ ոչ թե բնական երևույթ են, և տեսքով ու թռիչքի բնույթով անհայտ են գիտությանը, դրանք չեն կարող Երկիր մոլորակից լինել։

ՉԹՕ-ների վերաբերյալ հետաքրքրությունն առաջացել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ 1947-ին հունիսին ամերիկացի օդաչու Քենեթ Առնոլդը Վաշինգտոնի մերձակայքում սարերի վրայով թռչելիս օդում տեսավ մեծ արագությամբ սլացող 9 տարօրինակ օբյեկտ, որոնք նա նմանեցրեց ափսեների (այդտեղից էլ եկավ «թռչող ափսե» արտահայտությունը): 🙂

Նույն 1947 թվականին ամերիկյան Ռոզվել քաղաքում ընկավ առաջին չճանաչված թռչող օբյեկտը  (Roswell UFO Incident), և հենց այդ ժամանակից ի վեր կառավարությունները սկսեցին ուսումնասիրել ՉԹՕ-ների մասին զեկույցներ, հաճախ զինվորական տեսանկյունից, և ՉԹՕ-ների հետազոտողները սկսեցին ուսումնասիրել, գրել և նույնիսկ կազմակերպություններ ստեղծել` նվիրված ՉԹՕ-ներին։

Ինչպե՞ս են այն տոնում.

Չնայած մինչ այսօր չկան հստակ ապացույցներ ՉԹՕ-ի վերաբերյալ, ամեն տարի հուլիսի սկզբին Ռոզվել քաղաք ժամանում են հազարավոր զբոսաշրջիկներ և ուֆոլոգներ՝ մասնակցելու հատուկ փառատոնին, որի շրջանակներում անցկացվում են սեմինարներ, դասախոսություններ, ցուցահանդեսներ, վաճարվում են թեմատիկ հուշանվերներ, կազմակերպվում է «այլմոլորակայինների» դիմակահանդես և շքերթ: 😊