Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Առողջ ապրելակերպին նվիրված միջոցառում Սարդարապատի դպրոցում

Այլ նորություններ

Կրկին ծխախոտի մասին
Ծխախոտի դեմ պայքարի համաշխարհային օրվան ընդառաջ կրկին խոսենք այս կարևոր խնդրի մասին: Եվ այսպես. Ծխախոտի օգտագործումն ունի և′ բժշկական (կարծում ենք, դրանք քեզ քաջ հայտնի են), և′ ոչ բժշկական հետևանքներ, որոնց մասին այդքան էլ շատ չի խոսվում: Այնուամենայնիվ, ծխախոտի օգտագործումը թողնում է նաև այլ բացասական ազդեցություններ, այդ թվում` տնտեսական․ ինչպե՛ս ուղղակի` ծխախոտի հետևանքով հիվանդացություն և մահացություն,  այնպե՛ս էլ անուղղակի` բուժման համար ծախսեր, աշխատանքից բացակայություն և նվազ արտադրողականություն․ սոցիալական․ դեռահասները հաճախ սկսում են ծխել ընկերներից չտարբերվելու…
Տեղադրված է 29.05.2026 , 10:00…  ավելին →

Նոյեմբերի 29-ին Teenslive-ը և Մանկական բժիշկների հայկական ասոցիացիան հյուրընկալվեցին Սարդարապատի դպրոցում` առողջ ապրելակերպին նվիրված գեղեցիկ միջոցառման շրջանակներում:

Ուրախ երգ և պար, առողջ ապրելակերպի թեմայով պաստառների ցուցահանդես-մրցույթ, լավ տրամադրություն, և իհարկե տաղանդավոր դեռահասներ, որոնք ընտրում են առողջ ապրելակերպ 🙂 :

Առողջ սնուցումը, կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը, վնասակար սովորություններից զերծ մնալը ոչ միայն նպաստում են լավ ինքնազգացողության, այլ նաև նվազեցնում են մեծահասակների քրոնիկ հիվանդությունների զարգացման ռիսկը: Հայտնի է, որ սիրտանոթային հիվանդությունները, շաքարային դիաբետը, չարորակ ուռուցքները կազմում են մեծահասաների հիվանդացության և մահացության ամենամեծ մասնաբաժինը և շատ տարածված են Հայաստանում:

Մանկական բժիշկների հայկական ասոցիացիայի կողմից նախաձեռնած ծրագրի շրջանակներում, որի իրականացմանն օժանդակում է Ամերիկյան մանկաբուժական միությունը (NCDChild), իրագործվում է առողջ ապրելակերպի քարոզում ընտրված դպրոցների դեռահասների շրջանում, հենց իրենց` դեռահասների մասնակցությամբ:

Սարդարապատի դպրոցականների կողմից կազմակերպված միջոցառումը ցույց տվեց, որ դեռահասները հասկանում են առողջ ապրելակերպի կարևորությունը և պատրաստ են քարոզելու առողջ կենսակերպը իրենց դասընկերների և հանրության շրջանում:

 

Կեցցե՛ն մեր լավ, ակտիվ և շատ տաղանդավոր Սարդարապատցի դեռահասները: 😛

Միացե՛ք մեր ֆեյսբուքյան խմբին և կիսվեք առողջ ապրելակերպին միտված ձեր հետաքրքիր նախաձեռնություններով:

Teenslive Հայաստան, Մանկական բժիշկների հայկական ասոցիացիա և NCDChild նախաձեռնություն