Մի՞թե սա սեր չէ
Դու անհանգստանում և նյարդայնանում ես, երբ զուգընկերդ բացի քեզնից ուշադրություն է դարձնում կամ պարզապես նայում է մեկ ուրիշի վրա: Սա խանդ է: Եվ որքան ցավոտ ես դա տանում, այդքան ուժեղ կարող է քեզ թվալ քո սերը: Դու մտահոգված ես, կարծում ես, որ զուգընկերդ կթողնի քեզ, և սկսում ես բարկանալ, հարցուփորձ անել նրան կամ լուռ գժվում ես, բայց հայացքդ, ձայնի երանգները, տրամադրությունը մատնում են քեզ:
Եթե քեզ թվում է, որ զուգընկերդ հավանում է ինչ-որ մեկին, պատմիր քո կասկածանքների և զգացմունքների մասին: Խոսակցության ընթացքում դու անպայման կհասկանաս, թե ինչ է նա զգում ուրիշի նկատմամբ: Այնուամենայնիվ, պարզությունը ցանկացած դեպքում ավելի լավ է, քան անորոշությունն ու կասկածանքները:
Բայց հաճախ այնպես է պատահում, որ խանդի պատճառը հենց ինքը խանդողն է: Հոգեբանների կարծիքով, բավական հաճախ խանդում է այն մարդը, ով թերահավատորեն է վերաբերվում հենց ինքն իրեն, կասկածամիտ է, անվստահ է իր ուժերի մեջ և վախենում է, որ իրեն չեն սիրի: Այս դեպքում խանդը պարզապես մղում է սիրո զգացմունքը: Խանդողն այլևս չի մտածում` արդյոք ինքը սիրում է, թե ոչ, այլ մտահոգված է, թե ինչ իրավունքով իրեն չեն սիրում:
– Ես միշտ մտածում եմ քո մասին, պաշտպանում եմ քեզ, անհանգստանում եմ քեզ համար…
Առաջին հայացքից թվում է, թե դա իսկական սեր է, որն արտահայտվում է հոգատարությամբ և անգամ ինքնազոհությամբ և շատ անկեղծ է թվում: Եվ կան դեպքեր, երբ սիրող մարդը պատրաստ է ամբողջությամբ իրեն նվիրել սիրելի էակին:
Ոչ մի վատ բան չկա դրա մեջ, մինչև որ այդ հոգատարությունը դառնում է մոլուցքային, իսկ խնամքը` չափազանց:
Նախ, դա նյարդայնացնում է: Մյուս կողմից, բավական հաճախ վկայում է ցածր ինքնագնահատականի մասին: Մարդը չի հավատում, որ իրեն կարող են սիրել հենց այնպես, և ամեն գնով փորձում է օգտակար լինել: Բացի այդ, գերհոգատարությունը կարող է դառնալ ճնշման գործիք սիրած մարդուն ճնշելու և պահելու համար: Եվ ի վերջո, չափից ավելին մտահոգված և հոգ տանող մարդը կսպասի շնորհակալական արձագանք իր վերաբերմունքի համար և կնեղանա, եթե իր սիրելին չգնահատի իր վերաբերմունքը: