Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Ինչպես սկսել օրը լավ տրամադրությամբ. 7 թեժ խորհուրդ

Երևի թե գիտես, որքան դժվար է արթնանալ առավոտյան, հատկապես ձմռանը տաք վերմակի տակից դուրս գալ: Օրվա տարաբնույթ գործերը, քնելու անզուսպ ցանկությունը, բարձր ձայնով զանգող զարթուցիչը. այս ամենի պատճառով դժվար է սկսել օրը լավ տրամադրությամբ: Թե ինչպես ճիշտ արթնանալ, կարդա՛ մեր հոդվածում:
  • Սահնակը պատրաստիր ամռանը: Ամեն ինչ պատրաստիր երեկոյան` պայուսակ, զգեստ, կոշիկներ: Այս դեպքում առավոտյան դու չես փնտրի գուլպաներ, բանալիներ, ձեռնոցներ, ավելի հանգիստ կքնես և առանց շտապելու կհավաքվես:
  • Նապոլեոնը հանգստանում է: Եթե Նապոլեոնի պլաններ ունես վաղվա համար, ապա կազմիր ցուցակ, երբ և ինչ ես պլանավորում անել: Կարող ես նույնիսկ տարանջատել ըստ կարևորության և իհարկե թողնել 1-2 հաճույք պարգևող գործեր:
  • Երաժշտություն ընդմիշտ: Որպես զարթուցիչի ձայն ընտրիր որևէ հաճելի երաժշտություն կամ քո սիրելի երգը: Անպայման չէ անկողնուց ցատկել միանգամից. ժամանակ տուր, որ օրգանիզմդ ամբողջությամբ արթնանա: Բայց զգուշացիր, քանի որ այսպես կարելի է նորից քաղցր քուն մտնել: Պետք է, որպեսզի զարթուցիչը 5-10 րոպե հետո նորից հիշեցնի նոր օրվա սկսվելու մասին:

  • Պարել…Իսկ ինչո՞ւ ոչ: Փորձիր մի քանի հասարակ վարժություններ կատարել արթնանալուց հետո: Եթե ձեռքերով և ոտքերով վարժություններն ու կքանստումները բարդ են քեզ համար, ապա տրորիր ականջները ձեռքերով և շփիր ձեռքերի ափերը իրար, ինչը կնպաստի արյան շրջանառության բարելավմանը և կբարձրացնի օրգանիզմի տոնուսը: Եթե նույնիսկ դա է դժվար թվում, ապա սիրված երգի տակ մի փոքր պարիր`տրամադրությունդ բարձրացնելու և առույգ լինելու համար:
  • Լույսը սենյակում: Բացիր պատուհանը և հնարավորություն տուր արևի լույսին մտնել քո սենյակ, ինչի շնորհիվ ուղեղն ավելի արագ կարթնանա:
  • Ջուրը մեր ամեն ինչն է: Արթնանալիս անմիջապես խմիր մեկ բաժակ ջուր: Այս հասարակ սովորությունը կօգնի սկսել մարսողական գործընթացը, կնպաստի շուտ արթնանալուն և կլավացնի ախորժակը նախաճաշի ընթացքում: Միևնույն ժամանակ այն նպաստում է ծաղկուն արտաքին տեսքին:
  • Ընդմիշտ համով ուտելիք: Ավելի հաճելի է արթնանալ առավոտյան այն մտքով, որ քեզ նախաճաշին համով սնունդ է սպասում:

Ահա մի քանի խորհուրդ teenslive.info կայքի օգտատերերից․

Մարինա, 19 տարեկան.«Բուրումնավետ սուրճը և գոլ ցնցուղը ինձ օգնում են առավոտյան արթնանալ»:

Օլեգ, 18 տարեկան.«Ինձ արթնացնում է այն միտքը, որ այսօր ես կրկին կհանդիպեմ իմ սիրած աղջկան»:

Լադա, 18 տարեկան.«Իդեալական առավոտը հնարավոր է այն դեպքում, երբ ես նախապես պլանավորել եմ իմ զգեստը, աքսեսուարները, պայուսակը: Այսպես ես խնայում եմ իմ ժամանակը և առանց շտապելու հասնում եմ համալսարան»:



Պաուլո Կոելյոն պնդում էր․ «Յուրաքանչյուր առավոտը կյանքը նորից սկսելու ժամանակն է».

Յուրաքանչյուր նոր օրը մոտեցնում է քեզ քո երազանքին, ինչու չէ` հաջողություններ, ժպիտներ և նոր ծանոթություններ է պարգևում: Հիշի՛ր այդ ամենը և դիմավորիր յուրաքանչյուր առավոտ ժպիտով:

 

Նկարները գտել ենք այստեղ։

Հոդվածը կազմել է Ս. Վերտոլան: