Ինչպես օրվա տևողությունը երկարացնել 4 ժամով կամ վաղ առավոտյան արթնանալու մի քանի պատճառ
Եթե նկատել ես, մշտական հոգնածությունը հատուկ է ոչ միայն գործարարներին, մեծ ընկերությունների սեփականատերերին կամ հագեցած գրաֆիկով աշխատող մարդկանց: Ուստի, եթե հասկացել ես, որ
- դպրոցը, ընկերների հետ շփվելը, արտադասարանական պարապմունքները կամ սիրած զբաղմունքը դարձել են հոգնեցուցիչ,
- օրդ անհաջող է սկսվել, արթնացել ես ժամը 8:00-ին՝ հասկանալով, որ նորից քնով ես անցել և միայն ատամները լվալու և առաջին պատահած հագուստը հագնելու ժամանակ ունես,
- օրն ավարտվում է կեսգիշերն անց՝ ժամը 300-ին, երբ դեռևս փորձում ես այս կամ այն թեմայով շարադրություն գրել,
- արտաքին տեսքդ և վարքդ փոխվել են, ծուլացել ես, աչքերիդ տակ պարկեր են հայտնվել, միշտ նյարդային ես ու ագրեսիվ, ունես վատ ինքնազգացողություն և ոչինչ չես ուզում անել:
Սրանք օրվա ռեժիմը փոխելու անհրաժեշտության առաջին ազդանշաններն են:
Որոնք են «արտույտի» կյանք վարելու առավելությունները
Այս ռեժիմի միակ պայմանը վաղ քնելն ու վաղ արթնանալն է (օրինակ՝ 21:00-4:00): «Դա անհնար է» կասես դու, կամ «Այդ դեպքում ինչպե՞ս կհասցնեմ գործերս»: Շատ պարզ. իրականում վաղ առավոտյան կատարած աշխատանքը ավելի արդյունավետ է: Հանգստանալուց հետո՝ առավոտյան թարմ ուղեղով տնային հանձնարարություններդ ավելի արագ ու որակով կանես: Առավոտյան ժամերին քիչ են անհանգստացնող և ուշադրությունը շեղող գործոնները՝ ընկերների հետ նամակագրությունը, հեռուստացույցը, սոցիալական ցանցերի ծանուցումները:
Ի՞նչ այլ առավելություններ ունի այս ռեժիմը
Դրանք բազմաթիվ են, սակայն կնշենք ամենակարևորները.
- Նախ, առողջ մաշկի, մազերի, եղունգների և մի շարք կարևոր գործընթացների համար պատասխանատու հորմոններ արտադրվում են հենց ժամը 2100 -ից 0200 -ն ընկած ժամանակահատվածում, ուստի, օրգանիզմն այդ ժամերին պետք է առավելագույն հանգիստ վիճակում լինի:
- Ուշ ժամերին չի առաջանա ուտելու ցանկություն, ինչը նպաստում է ավելորդ քաշի կուտակմանը:
- Քունն ավելի արդյունավետ է մինչև կեսգիշեր, այդ իսկ պատճառով ժամը 9:30-ից մինչև 4 -ը մարդիկ ավելի լավ են քնում, քան 3-ից 10-ը: Իսկ օրվա ընթացքում ավելի առույգ են լինում և լավ ինքնազգացողություն են ունենում:
Սկզբում այս ամենը քեզ անհավատալի կթվա, սակայն, հանուն նշված առավելությունների՝ արժե փոխել սովորական դարձած կյանքի ռիթմը:
Նկարի համար շնորհակալություն այս աղբյուրին, անիմացիայի համար` այս:
Հոդվածի կազմող` Օրինա Կուրիլկո: