Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Դեռահասների առողջության շաբաթ

Այլ նորություններ

Կրկին ծխախոտի մասին
Ծխախոտի դեմ պայքարի համաշխարհային օրվան ընդառաջ կրկին խոսենք այս կարևոր խնդրի մասին: Եվ այսպես. Ծխախոտի օգտագործումն ունի և′ բժշկական (կարծում ենք, դրանք քեզ քաջ հայտնի են), և′ ոչ բժշկական հետևանքներ, որոնց մասին այդքան էլ շատ չի խոսվում: Այնուամենայնիվ, ծխախոտի օգտագործումը թողնում է նաև այլ բացասական ազդեցություններ, այդ թվում` տնտեսական․ ինչպե՛ս ուղղակի` ծխախոտի հետևանքով հիվանդացություն և մահացություն,  այնպե՛ս էլ անուղղակի` բուժման համար ծախսեր, աշխատանքից բացակայություն և նվազ արտադրողականություն․ սոցիալական․ դեռահասները հաճախ սկսում են ծխել ընկերներից չտարբերվելու…
Տեղադրված է 29.05.2026 , 10:00…  ավելին →

#2018TeenHealth

2018թ.-ի մարտի 18-24-ը հայտարարվել է «Դեռահասների առողջության շաբաթ», որը նվիրվում է դեռահասների առողջության և զարգացման արդիական հարցերին, առողջ ապրելակերպի և պատասխանատու վարքագծի խրախուսմանը:

Ամբողջ աշխարհում դեռահասներն ու երիտասարդները ունեն միանման խնդիրներ: 2014թ.-ին Հայաստանում անցկացված ԴԵԱՎ միջազգային հետազոտությունը (HBSC) բացահայտել է հայ դեռահասների շրջանում ֆիզիկական ակտիվության պակաս,  յուրօրինակ սննդային վարքագիծ,  ֆիզիկական և հոգեկան առողջության մի շարք խնդիրներ, տղաների շրջանում զգալիորեն բարձր է ֆիզիկական կռիվների հաճախականությունը, 15–ից 17 տ.-ում կտրուկ աճում է ծխախոտի օգտագործումը:

Դեռահասների առողջության շաբաթը աշխարհի շատ երկրներում նշվում է դեռահասների մասնակցությամբ տարբեր հետաքրքիր միջոցառումներով: Շաբաթվա յուրաքանչյուր օրը նվիրվում է մեկ թեմային.

  • Մարտի 18` Բռնության կանխարգելում
  • Մարտի 19` Կանխարգելիչ խնամք և պատվաստումներ
  • Մարտի 20` Առողջ սննդակարգ և ֆիզիկական ակտիվություն
  • Մարտի 21` Հոգեկան առողջություն
  • Մարտի 22` Սեռական առողջություն
  • Մարտի 23` Ծխախոտի, ալկոհոլի և թմրանյութերի օգտագործում
  • Մարտի 24` Բերանի խոռոչի հիգիենա

Այս տարի Հայաստանը ևս միացել է նախաձեռնությանը: Հետևեք մեր ֆեյսբուքյան էջին: