Այլ նորություններ
Անվտանգության մասին
Երբեմն երեխաներն ու դեռահասները հայտնվում է վտանգավոր իրավիճակներում, և եթե չունեն հմտություններ իրենց պաշտպանելու համար, կարող են դառնալ մանիպուլյացիայի, չարաշահման կամ բռնության զոհ։ :-( «Ո՛Չ» ասելու հմտությունը չափազանց կարևոր է տարբեր պոտենցիալ վտանգավոր իրավիճակներում, սկսած թմրամիջոցի առաջարկից մինչև սեռական ոտնձգություն։ Նման իրավիճակներում կարևոր է իմանալ, ինչպե՞ս դիմել օգնության, ո՞ւմ պատմել պատահածի մասին։ Եվ այսպես․ Խորը շունչ քաշի՛ր։ Ուղիղ նայի՛ր մարդու աչքերի մեջ։ Բարձր և հստակ ձայնով ասա «ո՛չ»։ Չժպտա՛ս, մնա՛ լուրջ։ Ձեռքդ առաջ մեկնի՛ր՝ կարծես…
Տեղադրված է 03.06.2026 , 11:19…
ավելին →
Բուլինգը բավական տարածված երևույթ է դպրոցներում։ Ցավոք, ոչ մեկ ապահովագրված չէ բռնության այս ձևից։ Բուլինգի կարող է ենթարկվել ցանկացած դեռահաս։ 🙁
Բուլինգի տեսակների մասին և թե ինչպես վարվել նման իրավիճակներում կարող ես իմանալ այս տեսանյութերի շարքից՝ «Բուլինգ. մաս 1», «Բուլինգ. մաս 2», «Բուլինգ. մաս 3»։ Ի դեպ, տեսանյութերի տարբեր մասերը նախատեսված են ինչպե՛ս երեխաների (մաս 3) , այնպե՛ս էլ ծնողների (մաս 1) և ուսուցիչների համար (մաս 2)։
Եվ այսպես․
- Մի՛ հուսահատվիր։
- Հիշի՛ր, որ դու մեղավոր չես և ցանկացած իրավիճակից կարելի է գտնել ելք։
- Պաշտպանի՛ր ինքդ քեզ։ Ցույց տո՛ւր, որ չես վախենում։
- Դիմի՛ր օգնության վստահելի մեծահասակի։
Հիշի՛ր, որ լռելը նպաստում է բուլինգի տարածմանը։
Կարդա՛ ավելին այս հոդվածում։
Ռուսաստանյան մասնագետները ստեղծել են հետաքրքիր ինտերակտիվ խաղ դեռահասների համար՝ https://classgames.ru/, որին մասնակցելով կարող ես սովորել՝ ինչպես դիմադրել (ռուսալեզու)։
Նկարը վերցվել է այստեղից։