Այլ նորություններ
Անվտանգության մասին
Երբեմն երեխաներն ու դեռահասները հայտնվում է վտանգավոր իրավիճակներում, և եթե չունեն հմտություններ իրենց պաշտպանելու համար, կարող են դառնալ մանիպուլյացիայի, չարաշահման կամ բռնության զոհ։ :-( «Ո՛Չ» ասելու հմտությունը չափազանց կարևոր է տարբեր պոտենցիալ վտանգավոր իրավիճակներում, սկսած թմրամիջոցի առաջարկից մինչև սեռական ոտնձգություն։ Նման իրավիճակներում կարևոր է իմանալ, ինչպե՞ս դիմել օգնության, ո՞ւմ պատմել պատահածի մասին։ Եվ այսպես․ Խորը շունչ քաշի՛ր։ Ուղիղ նայի՛ր մարդու աչքերի մեջ։ Բարձր և հստակ ձայնով ասա «ո՛չ»։ Չժպտա՛ս, մնա՛ լուրջ։ Ձեռքդ առաջ մեկնի՛ր՝ կարծես…
Տեղադրված է 03.06.2026 , 11:19…
ավելին →
21-րդ դարում անհնար է ապրել առանց գոնե մեկ օտար լեզու իմանալու: Իմանալով օտար լեզու, դու կարող ես դիտել քո սիրած ֆիլմը/սերիալը օրիգինալ լեզվով, լսել դերասանների իրական ձայները, առաջինների շարքում կարդալ քեզ հետաքրքրող նոր գրականությունը` չսպասելով թարգմանությանը: Եվ ի վերջո, գիտնականները ապացուցել են, որ սովորելով օտար լեզու` դու մարզում ես քո ուղեղը:
Դե ինչ, հետաքրքրե՞ց: Ուրեմն կարդա մի քանի կրեատիվ խորհուրդներ` սովորելը հեշտացնելու համար.
- Հեռախոսի կարգավորումները դարձրու այն օտար լեզվով, որը սովորում եսք: Սկզբում մի փոքր կդժվարանաս, բայց 1-2 օրից ամեն ինչ կընկնի իր տեղը, և միաժամանակ կսովորես մի քանի նոր բառեր:
- Լսիր երգեր օտար լեզվով և փորձիր բառերը հասկանալ և սովորել: Համատեղի՛ր հաճելին օգտակարի հետ: 🙂
- Սկզբնական շրջանում դիտիր մուլտֆիլմեր, ապա ֆիլմեր օրիգինալ լեզվով և ենթագրերով (մայրենի լեզվով): Կարճ ժամանակ անց անջատիր ենթագրերը և կզգաս, որ արդեն հիմնականում հասկանում ես խոսակցական լեզուն:
- Սովորիր օտար լեզուն ընկերների հետ: Միասին և՛ զվարճալի, և՛ օգտակար կլինի:
- Օրական 10 նոր բառեր սովորիր: Դուրս գրիր դրանք գեղեցիկ տետրի կամ հեռախոսի մեջ, գրի առ փոքրիկ գունավոր թղթերի վրա և փակցրու քո սենյակում և աշխատիր ամբողջ օրվա ընթացքում կրկնելով սովորել դրանք: Ասոցացրու նոր բառերը հետաքրքիր բառակապակցությունների, պատմությունների հետ, և հետագայում դրանք լավ կտպավորվեն քո հիշողության մեջ:
Կազմեց Loreta Hakobyan-ը: