Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Ձմերուկի տոն

Այլ նորություններ

Կրկին ծխախոտի մասին
Ծխախոտի դեմ պայքարի համաշխարհային օրվան ընդառաջ կրկին խոսենք այս կարևոր խնդրի մասին: Եվ այսպես. Ծխախոտի օգտագործումն ունի և′ բժշկական (կարծում ենք, դրանք քեզ քաջ հայտնի են), և′ ոչ բժշկական հետևանքներ, որոնց մասին այդքան էլ շատ չի խոսվում: Այնուամենայնիվ, ծխախոտի օգտագործումը թողնում է նաև այլ բացասական ազդեցություններ, այդ թվում` տնտեսական․ ինչպե՛ս ուղղակի` ծխախոտի հետևանքով հիվանդացություն և մահացություն,  այնպե՛ս էլ անուղղակի` բուժման համար ծախսեր, աշխատանքից բացակայություն և նվազ արտադրողականություն․ սոցիալական․ դեռահասները հաճախ սկսում են ծխել ընկերներից չտարբերվելու…
Տեղադրված է 29.05.2026 , 10:00…  ավելին →

Ի՞նչ ամառ, առանց ձմերուկի:

Մեծերի և փոքրերի սիրելի կարմիր հատապտուղը (այո՛, գիտնականները պնդում են, որ ձմերուկը հատապտուղ է) հասնում է հուլիս – օգոստոս ամիսներին, քաղցրանում և ուրախացնում է բոլորին:

Իսկ այսօր՝ օգոստոսի 3-ին, նշվում է Ձմերուկի օրը (Watermelon Day): Այդ տոնը գալիս է ԱՄՆ-ից, որտեղ այն նշվում է որպես ազգային տոն, իսկ երկիրը զբաղեցնում է առաջին տեղը ձմերուկի օգտագործման առումով: Ի դեպ այս տոնը հանդիսավոր կերպով նշում են մի շարք երկրներում, օրինակ` Չինաստանում ձմերուկն ունի իր ազգային տոնը:

Հետաքրքիր փաստեր ձմերուկի  մասին.

  • Ձմերուկն աճեցրել են դեռ Հին Եգիպտոսում. ձմերուկի կորիզներ գտել են նաև փառավոնների դամբարաններում, այն հայտնի էր նաև Հին Հռոմում և  Չինաստանում:
  • Կան սպիտակ և դեղին ձմերուկի տեսակներ, որոնք նույնքան քաղցր են, ինչպես կարմիր ձմերուկը:
  • Ճապոնիայում աճեցնում են քառակուսի ձևի ձմերուկ, որն ավելի հեշտ է տեղափոխել:
  • Ձմերուկն ունի ջրի շատ բարձր պարունակություն, ուստի հրաշալի միջոց է շոգի դեմ պայքարելու համար:
  • Ձմերուկը պարունակում է հակաօքսիդանտներ` լիկոպին, կարոտինոիդներ (վիտամին Ա-ի նախանյութ), վիտամիններ B6, C, ֆոլաթթու, մագնեզիում, ամինաթթու ցիտրուլին և այլ օգտակար նյութեր:

 

Համոզված ենք, դու էլ ես ձմերուկ սիրում, այնպես որ շտապի՛ր նշել տոնը: