Այլ նորություններ
Կրկին ծխախոտի մասին
Ծխախոտի դեմ պայքարի համաշխարհային օրվան ընդառաջ կրկին խոսենք այս կարևոր խնդրի մասին: Եվ այսպես. Ծխախոտի օգտագործումն ունի և′ բժշկական (կարծում ենք, դրանք քեզ քաջ հայտնի են), և′ ոչ բժշկական հետևանքներ, որոնց մասին այդքան էլ շատ չի խոսվում: Այնուամենայնիվ, ծխախոտի օգտագործումը թողնում է նաև այլ բացասական ազդեցություններ, այդ թվում` տնտեսական․ ինչպե՛ս ուղղակի` ծխախոտի հետևանքով հիվանդացություն և մահացություն, այնպե՛ս էլ անուղղակի` բուժման համար ծախսեր, աշխատանքից բացակայություն և նվազ արտադրողականություն․ սոցիալական․ դեռահասները հաճախ սկսում են ծխել ընկերներից չտարբերվելու…
Տեղադրված է 29.05.2026 , 10:00…
ավելին →
Հայտնի է, որ տարիքի հետ նոր բաներ սովորելու ունակություն պակասում է, թուլանում է հիշողության ֆունկցիան, ընկալելու և արագ արձագանքելու հմտությունը: Դպրոցական և ուսանողական տարիքում (մինչև 20-25տ.) սովորելու, նոր հմտություններ ձեռքբերելու գործընթացները շատ հեշտ են տեղի ունենում, այս տարիների ընթացքում է դրվում ակադեմիական գիտելիքների հիմքը:
Բայց… Ունենք լավ լուր նաև հասուն տարիքի մարդկանց համար 🙂
Մասնագետները պարզել են, որ հնարավոր է պահպանել կոգնիտիվ ֆունկցիան (ուղեղի նորմալ աշխատանքը և լավ հիշողությունը) մինչ խորը ծերություն և նույնիսկ կանխարգելել ծերունական թուլամտությունը (Ալցհեյմերի հիվանդություն)` հետևելով մի քանի պարզ խորհուրդներին.
- Կանոնավոր «մարզել» ուղեղը` լուծելով տարբեր խնդիրներ
- Ճիշտ սնվել`օգտագործելով հակաօքսիդանտներ, միկրատարրեր և վիտամիններ
- Լինել ֆիզիկապես ակտիվ:
Իսկ այսպես, ուղեղի աշխատանքի և հիշողության լավացման համար.
- Խաչբառ, գլուխկոտրուկներ և սուդոկու լուծեք
- Նոր բառեր սովորեք օտար լեզվով
- Կարդացեք գրքեր, ամսագրեր
- Անգիր սովորեք Ձեր սիրելի բանաստեղծությունը, փորձեք հիշել հեռախոսի համարներ
- Վավերագրական ֆիլմեր դիտեք Ձեզ հրապուրող թեմայի վերաբերյալ
- Ամիսը նվազագույնը մեկ անգամ թանգարան գնացեք:
Մարզե՛ք ուղեղի բջիջները և դանդաղեցրեք ուղեղի ծերացումը`մարտահրավեր նետելով Ձեր ուղեղին: