Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:
Ինչպե՞ս ազատվել ավելորդ համեստությունից

Շատ հաճախ մեզ նման հարցեր են ուղղում և գանգատվում ավելորդ համեստությունից:

Հոգեբաների խորհուրդը հետևյալն է. «Խնդիրը հաղթահարելու համար պետք չէ լինել քննադատող և պայքարել սեփական «ես»-ի դեմ, այլ պետք է ապրել համերաշխ և լինել ինքդ քեզ աջակից:

Հարցերդ ձևակերպիր ոչ թե ինքդ քեզ մեղադրելով, այլ դրական ձևով, օրինակ`

1.Ես դժվարանում եմ անծանոթ իրավիճակներում, քանի որ ուզում եմ լավ տպավորություն թողնել մարդկանց վրա:

2.Ես ուզում եմ հետաքրքիր լինել ուրիշների համար:

3.Ես չգիտեմ, թե ինչպես գրավեմ ուրիշների ուշադրությունը:

4.Ես աշխատում եմ խուսափել նոր և անհասկանալի իրավիճակներից, որտեղ ես չգիտեմ՝ ինչպես վարվել:

Այս խնդիրներից յուրաքանչյուրը հեշտությամբ կարող ես լուծել:

  1. Անծանոթ իրավիճակները դժվար են բոլորի համար: Աշխատիր ավելի տեղեկացված և ինքնուրույն դառնալ. սովորիր տաքսի կանչել, վճարել սրճարանում կամ տան կոմունալ վարձերը և այլն: Ինչպե՞ս: Վերցրու օրինակ ֆիլմերից, գրքերից կամ հենց քո շրջապատի մարդկանցից:
  2. Ուրախացիր, որ քո մեջ մարդկանց դուր գալու ցանկություն կա: Դա ինքնին նշանակում է, որ դու անտարբեր չես ուրիշների հանդեպ, նրանք քեզ պետք են, դու պատրաստ ես ընդունել և հարգել նրանց: Դա շատ դրական հատկանիշ է:
  3. Մտածիր քո հետաքրքրությունների մասին: Մարդկանց համար առավել ուշագրավ է լինում այն, ինչին դու լավ ես տիրապետում: Փորձիր ինքդ քեզ տարբեր ոլորտներում և ձևավորիր քո սեփական հետաքրքրությունները: Դրանք քեզ կդարձնեն առավել հետաքրքիր շրջապատի մարդկանց համար:
  4. Նոր և անծանոթ իրավիճակներում վախի զգացում ունենալը նորմալ է: Նման դեպքերում մի՛ շտապիր դրսևորվել, հետևիր մյուսներին և ճանաչիր միջավայրը: Եթե շփոթության դեպքում բացեիբաց խոստովանես, որ սովոր չես նման իրավիճակներին, և չգիտես՝ ինչպես վարվել, ապա միայն կվայելես շրջապատի համակրանքը:

Այլ հարցեր