Ո՛չ: Մարդու արտաքին տեսքով անհնար է որոշել ՄԻԱՎ-ի և սեռավարակների առկայությունը: Դրանք հնարավոր է ախտորոշել միայն լաբորատոր անալիզների միջոցով, քանզի շատ դեպքերում հիվանդությունն ընթանում է առանց ախտանշանների և նույնիսկ ինքը` մարդը կարող է չիմանալ, որ վարակված Է:
Վարակվել ՄԻԱՎ-ով, հեպատիտ C-ով կամ այլ սեռավարակներով կարելի է նույնիսկ մեկ սեռական հարաբերությունից: Անհրաժեշտ է հիշել, որ չբուժված սեռավարակները կարող են առաջացնել լուրջ բարդություններ՝ տղամարդու և կնոջ անպտղություն, պրոստատիտ, արգանդի և արգանդափողերի բորբոքային հիվանդություններ, սեռական օրգանների նորագոյացություններ և այլն:
Այնպես որ, որևէ ախտանշանի կամ կասկածի դեպքում մի հապաղեք և դիմեք մասնագետի (մաշկաբանի, գինեկոլոգի), ով կախտորոշի և համապատասխան բուժում կնշանակի: Մի՛ զբաղվեք ինքնաբուժությամբ: