Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:
Արդեն մի քանի ամիս է, ինչ դաշտան չեմ տեսնում. դա նորմա՞լ է: Մայրիկս մտադրված է տանել ինձ գինեկոլոգի մոտ, բայց ես վախենում եմ

Շատ անհանգստանալու կարիք չկա: Չէ՞ որ դեռահասների դաշտանային ցիկլը երբեմն անկանոն է լինում տարբեր պատճառներով. սննդի խախտում, դեղորայքի կիրառում, կլիմայի փոփոխություն, վնասակար սովորություններ, քննություններ դպրոցում, հորմոնալ փոփոխություններ կամ պարզապես սթրես: Այնուամենայնիվ, պատճառը հստակեցնելու նպատակով անհրաժեշտ է խորհրդակցել բժիշկ-գինեկոլոգի հետ:

Ընդհանուր առմամբ, դաշտանի պարբերականությունը, տևողությունն ու ծավալը կնոջ վերարտադրողական առողջության ցուցանիշ է: Սովորաբար դաշտանային ցիկլը կանոնավոր է լինում, այն տևում է 21-35 օր, իսկ դաշտանի տևողությունը կազմում է 3-7 օր:


Հետևաբար, եթե քեզ մոտ երկար ժամանակ դաշտան չի եղել, ապա քեզ անհրաժեշտ է բժշկի օգնությամբ ժամանակին բացահայտել պատճառը և հնարավորինս շուտ անցնել բուժման:

Հետագայում կանխարգելման նպատակով անհրաժեշտ է առնվազն տարին 1 անգամ այցելել գինեկոլոգի:

Այլ հարցեր