Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Զգուշացե′ք թունավորումներից

Այլ նորություններ

Դիմել վստահելի մեծահասակի
Դժվար իրավիճակում հայտնված դեռահասներին խորհուրդ է տրվում օգնություն խնդրել վստահելի մարդուց, վստահելի մեծահասակից։ Կարևոր է հիշել, որ ոչ բոլոր մեծահասակներն են համարվում վստահելի։ :-( Վստահելի մեծահասակը այն անձն է, ով պատրաստ է օգնելու առանց մեղադրելու, սպառնալու և չի ստիպի այնպիսի գաղտնիք պահել, որը կկաշկանդի կամ կանհանգստացնի։ Իրավիճակից կամ ժամանակահատվածից կախված՝ կարելի է ունենալ տարբեր վստահելի մեծահասակներ՝ ծնող, մեծ քույր-եղբայր, այլ մտերիմ բարեկամ կամ լավ ծանոթ, ուսուցիչ, հոգեբան, բուժաշխատող և այլն։ Եվ այսպես, վստահելի մեծահասակը նա…
Տեղադրված է 12.03.2024 , 17:25…  ավելին →

Տոնական օրերին զգալիորեն ավելանում են սննդային թունավորումները: Որպեսզի ամանորյա տոները չավարտվեն տհաճ երևույթներով, անհրաժեշտ է պահպանել սննդի պատրաստման և պահպանման հիգիենայի կանոնները: Այդ մասին կարդա այս բուլկետում:

 

Իսկ այսօր խոսենք տարբեր սննդամթերքների պահպանման ժամկետների մասին:

  • Բանջերեղենից, մսից, ձկից և այլ մթերքից աղցանները` համեմված թթվասերով կամ մայոնեզով, կարելի է պահել ընդամենը 12 ժամ:
  • Աղցանների համար նախատեսված եփած միսը, աղացած մսից պատրաստված տապակած կերակրատեսակները՝ բլինչիկ, կոտլետներ, պելմենի, տապակած լյարդը, թռչնի եփած մսեղիքը, ձուկը, չհամեմված բանջերեղենից աղցանները կարելի է պահել ընդամենը 24 ժամ:
  • Տավարի և խոզի տապակած միսը, տապակած ձուկը, պաստերացված կաթը, սերուցքը, կաթնաշոռը, սերուցքային կրեմով տորթը խորհուրդ է տրվում պահել 36 ժամ:
  • Թռչնի ու ճագարի տապակած միսը, խորոված ձուկը, մածունը, դիետիկ թթվասերը կարելի է պահել 48 ժամ:
  • Առանց կրեմի կամ սպիտակուցային կրեմով տորթերը, հրուշակեղենը կարելի է պահել 72 ժամ:

 

Աղբյուր` moh.am