Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Ես ձախլիկ եմ

Այլ նորություններ

Եղի՛ր իրազեկված․ տեսանյութեր դեռահասների համար
Սիրելի՛ դեռահաս, Ուրախ ենք ներկայացնել երկու նոր տեսանյութ` կիբերբուլինգի և սեռավարակների մասին, քեզ արդեն ծանոթ հերոսների մասնակցությամբ։ Ինչպես և շատերի կողմից սիրված տեսահոլովակները էլ․ սիգարետների, մարմնի ընկալման, մարմնի սահմանների և էներգետիկների մասին (հասանելի են Օգտակար ռեսուրսներ բաժնում), այս տեսանյութերը ստեղծվել են Թինսլայվ փորձագետների («Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ) և Ջինիշյան հիշատակի հիմնադրամի համագործակցության արդյունքում։ Համոզված ենք՝ մանրամասն ուսումասիրելուց հետո կուղարկես տեսանյութերի հղումները նաև ընկերներիդ։ Եղե՛ք իրազեկված և պաշտպանված։ Կիբերբուլինգ Սեռավարակներ
Տեղադրված է 17.04.2026 , 10:19…  ավելին →

Դու չես հավատա, բայց աշխարհում բնակչության շուրջ 5% ձախլիկ են:

Անցյալում նրանց թիվն ավելի մեծ էր: Ինչպես ասում են պատմաբանները (զարմանալի է, թե որտեղից այս ամենը գիտեն 🙂 ), քարե դարում ձախ ձեռքը լավ օգտագործել կարողանում էին մարդկանց 50%, իսկ բրոնզե դարում` 25%:

Ցավալի է, բայց փաստ. վիճակագրությունը վկայում է, որ տարեկան շուրջ 2500 ձախլիկ մահանում են տարատեսակ դժբախտ պատահարներից` զուտ աջլիկների համար նախատեսված առարկաները և գաջեթները օգտագործելու հետևանքով: Եվ ահա թե ինչու այսօր մեծ թվով ձեռնարկություններ ստեղծում են գաջեթներ` օգտատերերի երկու կատեգորիաները հաշվի առնելով:

Դեռ ավելին, աշխարհում սկսեցին նշել Ձախլիկների միջազգային օրը  (International Lefthanders Day)` օգոստոսի 13-ին: Առաջին անգամ այդ օրը նշեցին 1992 թվականին Բրիտանական ձախլիկների ակումբի նախաձեռնությամբ:

Ներկայացնում ենք մի քանի հետաքրքիր փաստ ձախլիկների մասին, ի դեպ հիմնավորված գիտական հետազոտություններով.

  • Ձախլիկների մեջ շատ են 140-ից բարձր IQ (ինտելեկտի գործակից)  ունեցող մարդիկ: Եվ զարմանալի չէ, որ այդպիսի մարդկանց շարքում են Ալբերտ Էյնշտեյնը, Իսահակ Նյութոնը, Չարլզ Դարվինը, Բենջամին Ֆրանկլինը:
  • Ձախլիկների զգալի մասն օժտված է տարածության մեջ կողմնորոշվելու, մաթեմատիկայի և ճարտարապետության մեջ: Իսկ աջլիկները` վերբալ հմտություններում:
  • Ձախլիկությունը նաև փոխանցվում է ժառանգաբաև: Այսպես, թագավորական ընտանիքում ձախլիկներ են Անգլիայի թագուհին, Ելիզավետա II թագուհին, արքայազներ Չարլզը և Վիլյամը:

 

Եվ ընդհանրապես, հայտնի մարդկանցից շատերն եղել են ձախլիկ` Փոլ Մաքարտնի, Բիլ Գեյթս, Հենրի Ֆորդ, Չարլի Չապլին, Լեոնարդո դա Վինչի, Միքելանջելո, Լյուիս Քերոլ, Հուլիոս Կեսար, Մոցարտ, Բեթհովեն, Նիցշե, Մարկ Թվեն, Պրոկոֆև, Գյոթե, Կաֆկա և շատ ուրիշներ:

 

Դու ամեն ինչ ձախ ձեռքո՞վ ես անում, ուրեմն ունես բոլոր շանսերը հայտնվելու այս ցուցակում 🙂 :

 

Նկարի համար շնորհակալ ենք այս աղբյուրին: