Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Եկե′ք անենք բարի գործեր

Այլ նորություններ

Դիմել վստահելի մեծահասակի
Դժվար իրավիճակում հայտնված դեռահասներին խորհուրդ է տրվում օգնություն խնդրել վստահելի մարդուց, վստահելի մեծահասակից։ Կարևոր է հիշել, որ ոչ բոլոր մեծահասակներն են համարվում վստահելի։ :-( Վստահելի մեծահասակը այն անձն է, ով պատրաստ է օգնելու առանց մեղադրելու, սպառնալու և չի ստիպի այնպիսի գաղտնիք պահել, որը կկաշկանդի կամ կանհանգստացնի։ Իրավիճակից կամ ժամանակահատվածից կախված՝ կարելի է ունենալ տարբեր վստահելի մեծահասակներ՝ ծնող, մեծ քույր-եղբայր, այլ մտերիմ բարեկամ կամ լավ ծանոթ, ուսուցիչ, հոգեբան, բուժաշխատող և այլն։ Եվ այսպես, վստահելի մեծահասակը նա…
Տեղադրված է 12.03.2024 , 17:25…  ավելին →

Այսօր՝  նոյեմբերի 13-ին, աշխարհը նշում է բարության տոնը (World Kindness Day):

Այդ օրը միջազգային բոլոր բարեգործական հիմնադրամները կոչ են անում միանալ այս ոչ պաշտոնական տոնին` շեշտելով, որ տոնը թույլ է տալիս բարություն գործել` դրանով իսկ նվազեցնելով աշխարհում եղած չարությունը: Այս տոնը նշում են բոլորն` անկախ ազգային և կրոնական պատկանելությունից: Խնդիրն այստեղ ոչ թե պարզապես բարություն անելն է, այլ անշահախնդրորեն բարի լինելը:

1998 թվականի այս օրը Տոկիոյում տեղի ունեցավ Բարության համաշխարհային շարժման առաջին կոնֆերանսը, որին մասնակցեցին Ավստրալիան, Կանադան, Ճապոնիան, Թաիլանդը, Սինգապուրը, Մեծ Բիտանիան, Ամերիկայի Միացյալ Նահանգները: Շուտով նրանց միացան նաև այլ երկրներ:

Իսկ օրվա խորհրդանիշը դարձավ բաց սիրտը, որը նկարեց ֆրանսիացի նկարիչ Օրելը:

Չնայած շատ երկրներում այս տոնն այնքան էլ տարածված չէ և չի նշվում, սակայն գերմանացի գիտնականները հավաստիացնում են, որ բարին գործելու մեջ է թաքնված իսկական երջանկությունը:

Ուրեմն, եթե ուզում ես լինել երջանիկ, փոխի′ր քո վերաբերմունքը մարդկանց և իրադարձությունների հանդեպ, արա′ բարի գործեր:

Կիսվի′ր մեր խմբում քո բարի պատմությունով և  ոգեշնչի′ր նաև ուրիշներին: