Այլ նորություններ
Բարուժանի հետ կոմիքսների նոր շարք
Ողջո՛ւյն, սիրելի դեռահաս։ Վստահ ենք, արդեն ծանոթ ես Բարուժանի հետ և հետևում ես նրա խորհուրդներին։ :-) Վերջերս Բարուժանի հետ քննարկվող դրական առնականության և սեռային հավասարության թեմաներին ավելացան նոր թեմաներով կոմիքսներ՝ սիրային հարաբերությունների և ընտանեկան հարաբերությունների թեմաներով։ Ահա դրանցից մի քանիսը։ Կռահիր՝ ո՞րն է ճիշտ վարքագիծը, իսկ ո՞րը՝ սխալ․ Դրական առնականության և գենդերային հավասարության մասին ավելին իմացիր մեր տելեգրամյան բոտի միջոցով՝ https://t.me/BarujanBot
Տեղադրված է 08.10.2026 , 09:55…
ավելին →
Երբեմն երեխաներն ու դեռահասները հայտնվում է վտանգավոր իրավիճակներում, և եթե չունեն հմտություններ իրենց պաշտպանելու համար, կարող են դառնալ մանիպուլյացիայի, չարաշահման կամ բռնության զոհ։ 🙁
«Ո՛Չ» ասելու հմտությունը չափազանց կարևոր է տարբեր պոտենցիալ վտանգավոր իրավիճակներում, սկսած թմրամիջոցի առաջարկից մինչև սեռական ոտնձգություն։
Նման իրավիճակներում կարևոր է իմանալ, ինչպե՞ս դիմել օգնության, ո՞ւմ պատմել պատահածի մասին։
Եվ այսպես․
- Խորը շունչ քաշի՛ր։
- Ուղիղ նայի՛ր մարդու աչքերի մեջ։
- Բարձր և հստակ ձայնով ասա «ո՛չ»։
- Չժպտա՛ս, մնա՛ լուրջ։
- Ձեռքդ առաջ մեկնի՛ր՝ կարծես թե հրում ես։
- Հեռացի՛ր այն տեղից, որտեղ քեզ անապահով ես զգում։
- Պարտադիր պատմի՛ր ծնողին կամ այն մեծահասակին, ում վստահում ես (տատիկ/պապիկ, ավագ քույր/եղբայր, ուսուցիչ, եթե փողոցում ես՝ ոստիկան)։
- Ցանկացած մարդ կարող է դառնալ բռնության զոհ, չնայած լինում են ավելի խոցելի մարդիկ, օրինակ՝ ֆիզիկական կամ մտավոր հաշմանդամություն ունեցողները։
- Բռնության զոհը մեղավոր չէ, մեղավորը բռնարարն է։
- Եթե ինչ-որ մեկի ասածից կամ գործողությունից անհարմարություն ես զգում, պարտադիր է ասել այդ մասին։ Քո զգացմունքները շատ կարևոր են քո անվտանգության համար։
Սեփական մարմնի սահմանները պաշտպանելու մասին իմացի՛ր ավելին այս տեսանյութից։
Եղի՛ր իրազեկված և պաշտպանված։