Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Եկե′ք անենք բարի գործեր

Այլ նորություններ

Համացանցի միջազգային օր
Ապրիլի 4-ին նշվում է Համացանցի միջազգային օրը (International Internet Day): Այս ամսաթիվը պատահական ընտրված չէ, քանի որ 4․04 նման է 404 «Not Found» բրաուզերի սխալին: Այդ օրը նշվում է Սուրբ Իզիդորա Սևիսկովի մահվան օրը, մի անձնավորության, ում համարել են  աշակերտների և ուսանողների հովանավոր, ով ստեղծել է պատմության մեջ առաջին հանրագիտարանը «Etymologiae», 20 հատորով։ 1998 թվականին կաթոլիկ եկեղեցին համաշխարհային ցանցը ճանաչեց որպես մարդկային գիտելիքի գանձարան։ Սուրբ Իզիդորա Սևիսկովիին՝ համացանցի սուրբ հովանավոր նշանակելու մասին իր որոշումը հիմնավորելով,…
Տեղադրված է 04.04.2025 , 12:03…  ավելին →

Այսօր՝  նոյեմբերի 13-ին, աշխարհը նշում է բարության տոնը (World Kindness Day):

Այդ օրը միջազգային բարեգործական հիմնադրամները կոչ են անում միանալ այս ոչ պաշտոնական տոնին` շեշտելով, որ տոնը թույլ է տալիս բարություն գործել` դրանով իսկ նվազեցնելով աշխարհում եղած չարությունը: Այս տոնը նշում են բոլորն` անկախ ազգային և կրոնական պատկանելությունից: Խնդիրն այստեղ ոչ թե պարզապես բարություն անելն է, այլ անշահախնդրորեն բարի լինելը:

Օրվա խորհրդանիշը դարձավ բաց սիրտը, որը նկարեց ֆրանսիացի նկարիչ Օրելը: 🙂

Չնայած շատ երկրներում այս տոնն չի էլ նշվում, սակայն գերմանացի գիտնականները հավաստիացնում են, որ բարին գործելու մեջ է թաքնված իսկական երջանկությունը:

Ուրեմն, եթե ուզում ես լինել երջանիկ, փոխի′ր քո վերաբերմունքը մարդկանց և իրադարձությունների հանդեպ, արա′ բարի գործեր: Դա կարող է լինել շատ փոքր մի բան, որը սակայն մեծ բավականություն կպարգևի քեզ և կերջանկացնի քո դիմացինին։

Ի դեպ, կամավորությունը ևս բարի գործերի լավ օրինակ է։

Կիսվի′ր մեր խմբում քո բարի պատմությունով և քո օրինակով ոգեշնչի′ր նաև ուրիշներին: