Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Թողնում ենք ծխելը

Այլ նորություններ

10-րդ սերնդի կամավորների հավաքագրում
Մայիսի 10-ին կայացավ TeensLIVE 10-րդ սերնդի կամավորների հավաքագրման 2-րդ փուլը։ Հանդիպման առաջին հատվածում UNESCO-ի և «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ-ի մասնագետները հանդես եկան ողջույնի խոսքով, ներկայացրեցին Թինսլայվ տեղեկատվական հարթակը։ Այնուհետ ծրագրի համակարգողներն ավելի մանրամասն խոսեցին TeensLIVE-ում կամավորության կառուցվածքի մասին: Սիրելի՛ դեռահասներ, բարի գալուստ Թինսլայվ մեծ ընտանիք։
Տեղադրված է 14.05.2026 , 11:37…  ավելին →

Նոյեմբերի 19-ը Ծխախոտից հրաժարվելու միջազգային օրն է:

Դեռևս 1977 թվականից ԱՄՆ քաղցկեղի ընկերության մասնագետները որոշել են նշել այս օրը յուրաքանչյուր տարվա նոյեմբերի երրորդ հինգշաբթի օրը: Իսկ բժշկական կազմակերպությունները և բուժաշխատողները սատար են կանգնել այս նախաձեռնությանը` ծխախոտի վնասակար ազդեցության վերաբերյալ հասարակությանը տեղեկացնելու և ծխախոտից կախվածությունը նվազեցնելու նպատակով:

Համաձայն ԱՀԿ տվյալների`

  • ամբողջ աշխարհում թոքերի քաղցկեղի մահվան դեպքերի 90%-ը,
  • քրոնիկական բրոնխիտների 75%-ը,
  • սրտի իշեմիկ հիվանդությունների 25%-ը պայմանավորված է ծխախոտի օգտագործմամբ:

Իսկ յուրաքանչյուր 10 վայրկյանը մեկ աշխարհում մահանում է 1 ծխող:

Նույնիսկ տեղեկացված լինելով այս ամենի մասին՝ ոչ բոլորն են շտապում ազատվել նիկոտինային կախվածությունից: Ըստ երևույթի, նրանք կամ չեն գիտակցում ծխախոտի օգտագործման վտանգի չափը, կամ էլ կարծում են, թե այդ խնդիրները իրենց չեն վերաբերում, կամ էլ վնասակար սովորությունը այնքան ուժեղ է, որ հնարավոր չէ հրաժարվել դրանից:

Այս թվերը քեզ չեն վերաբերում, չէ՞ որ դու չես ծխում: Հիանալի′ է: Այդ դեպքում փորձիր համոզել քո ընկերներին և հարազատներին ազատվել այս վնասակար սովորությունից: Նրանք ոչ միայն իրենց, այլ նաև քո և շրջապատող մարդկանց առողջությունն են վնասում` դարձնելով ձեզ պասիվ ծխողներ: Ինչպե՞ս: Կարդա այս նյութը:

Եվ ամենակարևորը, օգնի′ր ընկերոջդ այս դժվար հարցում: Երբ քեզ օգնում և աջակցում են, շատ ավելի հեշտ է, այդպես չէ՞:

Նկարը գտել ենք այստեղ: