Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Թմրամիջոցների օգտագործման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օր

Այլ նորություններ

Ինչով զբաղվել արձակուրդներին
Ամառ է․․․Արդեն վայելո՞ւմ ես քո սպասված արձակուրդը։ Շատերի մոտ հարց է առաջանում՝ ինչո՞վ զբաղվել։ Չէ՞ որ ամառվա ամիսներին ճիշտ զբաղվածությունը նպաստում է ոչ միայն ուժերի վերակագնմանը և վերալիցքավորմանը, այլ նաև անձի զարգացմանը, նոր հետաքրքրությունների բացահայտմանը։ Ամբողջ օրը վիրտուալ տիրույթում անցկացնելն այդքան էլ նպատակահարմար չէ, քանի որ իրական աշխարհում բազմաթիվ հետաքրքիր զբաղմունքներ կան։ 😊 Առաջարկում ենք մի քանի հետաքրքրական գաղափար․ 1․ Սպորտ, լող, պար․ ամառվա արձակուրդներին չարժե հրաժարվել սպորտային պարապմունքներից, հակառակը՝ կարող ես ավելի շատ ժամանակ տրամադրել…
Տեղադրված է 07.07.2026 , 09:35…  ավելին →

Այսօր Թմրամիջոցների օգտագործման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրն է:

1987 թվականի դեկտեմբերի 7-ին ՄԱԿ-ի գլխավոր համաժողովի հռչակագրով որոշվել է հունիսի 26-ը նշել որպես թմրամիջոցների չարաշահման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օր` թմրամոլությունից զերծ  հասարակություն ստեղծելու նպատակով։

Աշխարհում ավելի քան 29,5 միլիոն մարդ տառապում է թմրամիջոցների գործածումից առաջացած հոգեկան և վարքային խանգարումներով։

Թմրամիջոցների դեմ պայքարի նպատակով ՄԱԿ-ի գլխավոր համաժողովն ընդունել է երեք կոնվենցիա, և Հայաստանի Հանրապետությունը  վավերացվել է վերոնշյալ կոնվենցիաները։

Թմրամիջոցները քայքայում են օրգանիզմը և կործանում մարդկանց: Զե′րծ մնացեք թմրամիջոցներից: Ապրե′ք առողջ և ազատ: