Լավագույնը հարաբերությունների և սիրո մասին: Ռեալ ժամանակի պայմաններում:

Թանգարանների միջազգային օրը առցանց հարթակում

Այլ նորություններ

Անվտանգության մասին
Երբեմն երեխաներն ու դեռահասները հայտնվում է վտանգավոր իրավիճակներում, և եթե չունեն հմտություններ իրենց պաշտպանելու համար, կարող են դառնալ մանիպուլյացիայի, չարաշահման կամ բռնության զոհ։ :-( «Ո՛Չ» ասելու հմտությունը չափազանց կարևոր է տարբեր պոտենցիալ վտանգավոր իրավիճակներում, սկսած թմրամիջոցի առաջարկից մինչև սեռական ոտնձգություն։ Նման իրավիճակներում կարևոր է իմանալ, ինչպե՞ս դիմել օգնության, ո՞ւմ պատմել պատահածի մասին։ Եվ այսպես․ Խորը շունչ քաշի՛ր։ Ուղիղ նայի՛ր մարդու աչքերի մեջ։ Բարձր և հստակ ձայնով ասա «ո՛չ»։ Չժպտա՛ս, մնա՛ լուրջ։ Ձեռքդ առաջ մեկնի՛ր՝ կարծես…
Տեղադրված է 03.06.2026 , 11:19…  ավելին →

Միջազգային հանրությունը 1978 թ.-ից մայիսի 18-ը նշում է որպես Թանգարանների միջազգային օր:
Թանգարանային հարուստ ժառանգություն ունեցող մեր երկիրն արդեն մի քանի տասնամյակ է, ինչ դարձել է այս նախաձեռնության ակտիվ մասնակից:

Համավարակի պատճառով ստեղծված իրավիճակից ելնելով՝ առաջին անգամ այս գեղեցիկ տոնը բոլոր երկրներում նշում են անսովոր պայմաններում: 🙁
«Թանգարանները հանուն հավասարության. բազմազանություն և ներառականություն» միջազգային խորագրի ներքո բոլոր թանգարաններն իրենց միջոցառումները լայնորեն ներկայացնում են առցանց հարթակում: Բոլոր ցանկացողները կարող են օգտվել այս բացառիկ հնարավորությունից` մուտք գործել իրենց նախընտրած թանգարանների կայքէջեր և մասնակցել վիրտուալ էքսկուրսիոն տուրին: 🙁
Իսկ Հայաստանում 2020թ.-ին Թանգարանների օրվան նախորդող շաբաթ երեկոյան ավանդաբար նշվող Թանգարանների գիշերը նախատեսվում է անցկացնել նոյեմբեր ամսին:

Այցելի՛ր թանգարան առցանց եղանակով և կիսվիր մեր խմբում քո վառ տպավորություններով: